ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան
Քաղաքական
Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է ՀՀ-ի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։ Այս մասին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այն որևէ կերպ չի նսեմացնում ՀՀ-ի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կոռնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում