Ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան դարպասներին
ԱՄՆ
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան համալիրի դարպասներին։ Դեպքի մասին հայտնել է CBS-ի լրագրող Սառա Քուքը՝ X սոցիալական ցանցում՝ հղում անելով Վաշինգտոնի ոստիկանությանը։
Ոստիկանության տվյալներով՝ մեքենան բախվել է Սպիտակ տան համալիրի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող անվտանգության դարպասներին։ Միջադեպից հետո իրավապահները արագ արձագանքել են և կասկածյալին ձերբակալել։
Տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չեն գրանցվել, իսկ ձերբակալված անձը ներկայում գտնվում է հարցաքննության փուլում։ Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ուսումնասիրել էր տեղեկություններ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր մահափորձի ծրագրի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան