Եվրոպացիները հերթերի մեջ են կանգնում ռուսական սահմանին՝ էժան բենզինի համար
Աշխարհ
Գերմանիայի և Լեհաստանի վարորդները սկսել են զանգվածաբար մեկնել Ռուսաստանի Կալինինգրադի մարզ՝ այնտեղ ավելի էժան բենզին գնելու համար։ Այդ մասին հայտնում է Life-ը՝ իր Telegram ալիքով։
Հաղորդվում է, որ եվրոպացի ավտովարորդները ժամերով հերթերի մեջ են կանգնում Ռուսաստանի հետ սահմանային անցակետերում։ Պատճառը Եվրոպայում վառելիքի գների կտրուկ աճն է, որը կապված է Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական լարվածության հետ։
Տեղեկությունների համաձայն՝ վերջին տասը օրում Եվրամիության երկրներում բենզինի գները աճել են ավելի քան 15 տոկոսով։ Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է օգտագործել երկրի ռազմավարական նավթային պաշարների մի մասը՝ վառելիքի գների աճը մեղմելու նպատակով։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում