Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Պորտուգալիա
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Зенит»-ի նախկին կիսապաշտպան Պավել Մոգիլևեցը պատմել է իր ընտանիքի հետ Պորտուգալիա տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է «Чемпионат» մարզական պարբերականը։
Ֆուտբոլիստի խոսքով՝ նա վաղուց էր ցանկացել ընտանիքի հետ ապրել տաք երկրում՝ օվկիանոսի մոտ։ Նրա պատմելով՝ տեղափոխության գաղափարը առաջացել է այն ժամանակ, երբ 2024 թվականին փորձել է խաղալ Պորտուգալիայի երրորդ լիգայի ակումբներից մեկում և մոտ մեկ ամիս մասնակցել է թիմի հավաքներին։
Սակայն Մոգիլևեցը նշել է, որ կարիերայի շարունակությանը խանգարել են ծնկների քրոնիկական վնասվածքները։ 33-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Зенит»-ի կազմում 2010-ից մինչև 2016 թվականը, ինչպես նաև խաղացել է Ростов», «Рубин» և «Химки» ակումբներում։ Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է չորս հանդիպում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում