Գերմանիան պատրաստվում է հնարավոր պատերազմի․ ուկրաինացի զինվորականները կվարժեցնեն բունդեսվերը
Աշխարհ
Ուկրաինացի ռազմական հրահանգիչները կօգնեն Գերմանիայի բանակին պատրաստվել Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակմանն արձագանքելուն։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քրիստիան Ֆրոյդինգը, հայտնում է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ Բեռլինն ու Կիևը անցյալ ամիս պայմանավորվել են ուղարկել ուկրաինացի հրահանգիչների գերմանական ռազմական ուսումնական կենտրոններ։ Սկզբնական փուլում նախատեսվում է Գերմանիա տեղափոխել մի քանի տասնյակ մասնագետների, որոնք կկիսվեն մարտական փորձով՝ հրետանու, ինժեներական գործողությունների, զրահատանկային մարտերի և անօդաչու սարքերի կիրառման ոլորտներում։
Գերմանացի գեներալի խոսքով՝ այս քայլը պայմանավորված է հետախուզական գնահատականներով, որոնց համաձայն Ռուսաստանը կարող է մինչև 2029 թվականը պատրաստ լինել ՆԱՏՕ-ի դեմ լայնածավալ գործողությունների։ Միևնույն ժամանակ Մոսկվան բազմիցս հերքել է նման մտադրությունները՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել դաշինքի երկրների վրա։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում