Մհեր Գրիգորյանը Պոդգուզովի հետ քննարկվել է Հայաստանում ԵԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
Քաղաքական
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը կարևորել է բանկի համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ բիզնեսի զարգացման համար ստեղծվող հնարավորությունների տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի հեռանկարներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵԱԶԲ հետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում