Թրամփը սպառնալիք է հնչեցրել Կուբայի հասցեին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շուտով» համաձայնության կհասնեն Կուբայի հետ։ Լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը հրապարակվել է Սպիտակ տան YouTube ալիքում։
Թրամփը հավելել է, որ եթե համաձայնության չհասնեն, Վաշինգտոնը ստիպված կլինի անել «այն, ինչ պետք է անի» Կուբայի հարցում։
«Կուբան ցանկանում է համաձայնություն, և ես կարծում եմ, որ մենք կամ շուտով կհասնենք համաձայնության, կամ կանենք այն, ինչ պետք է անենք», - ասել է նա լրագրողներին։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ Վաշինգտոնն ու Հավանան արդեն բանակցություններ են վարում, բայց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը մնում է ԱՄՆ-ի առաջնահերթությունը։ Նախագահը նշել է, որ Իրանում ռազմական գործողությունների ավարտից հետո Սպիտակ տան ուշադրությունը կկենտրոնանա Կուբայի վրա։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)