ԵՄ առաջնորդները փոխել են առաջիկա գագաթնաժողովի օրակարգը
Աշխարհ
Եվրոպական Politico հրատարակության փոխանցմամբ՝ առաջիկա գագաթնաժողովում Եվրամիության առաջնորդները կկենտրոնանան Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքների և էներգակիրների գների աճի վրա։
Նշվում է, որ հանդիպումը սկզբում նվիրված էր հետևյալ հարցերին՝ ԵՄ անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացում և արտաքին գործընկերներից կախվածության նվազեցում։ Սակայն ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի միջև ռազմական հակամարտությունը, ինչպես նաև նավթի գների աճը ստիպել են եվրոպական կառավարություններին կենտրոնանալ հակաճգնաժամային անհապաղ միջոցառումների վրա։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է նվազեցնի հակամարտության ազդեցությունը էներգակիրների գների վրա և անհապաղ միջոցառումներ ձեռնարկի։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)