«Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն թույլատրելու մասին բոլոր 4 որոշումները Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է գնահատել
Իրավունք
«Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին առաջին ատյանի դատարանի բոլոր չորս որոշումները Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է գնահատել, հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։ Նա մանրամասնել է.
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով արձանագրեց գլխավոր հաշվապահ՝ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում:
Այսպիսով, «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Առաջին ատյանի դատարանի բոլոր չորս որոշումները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ոչ իրավաչափ էին, ինչը հանգեցրել էր «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման»:

















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)