Երաշտը «այրել է» Գերմանիայի բերքը․ կորուստները հասել են 600 մլն եվրոյի Օգոստոսի 16-ին՝ Խաղողօրհնեք․ Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հորդառատ տեղումներ են սպասվում․ եղանակը՝ օգոստոսի 14-ից 17-ին Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել ՆԳՆ Փրկարար ծառայությունը ջրшհեղձnւթյnւնների դեպքերը կանխարգելող իրազեկում է տարածել (տեսանյութ) Թռիչքների անվտանգության պատճառով սահմանափակումներ են մտցվել Նիժնի Նովգորոդի օդանավակայանում «Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացնելու որոշումը բեկանելու պահանջով Աֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց խորհրդային ռումբ է հայտնաբերվել Ռուսական զորքերը դուրս կբերվեն․Թուրքիան պահանջելու է սահմանազատում՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով (տեսանյութ) Իտալիայում զինամթերք արտադրող գերմանական KNDS գործարանում պայթյուն է որոտացել 

«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հինգ տարին բավականին ժամանակ է՝ հատկապես իրադարձությունների այսպիսի խտության պայմաններում, երբ ամեն օր արթնանում ենք ու մի հարված ստանում՝ կա՛մ մեր արժանապատվությանը, կա՛մ մեր հայրենի հողին, կա՛մ մարդկային կյանքերին։ Դա չի կարող իր հետքը չթողնել մարդկանց տրամադրությունների վրա՝ որպես հոգեբանական մի ամբողջություն։ Մեր կյանքը բաժանվեց մինչև 2020 թվականի պատերազմը և պատերազմից հետո։ Պատերազմը շատ բան փոխեց, բայց բոլոր դեպքերում մարդկանց դիրքորոշումները, պատկերացումները, կարծիքները բավականին իներտ էին, հատկապես, եթե իրենք տվյալ իրադարձությունների մեջ ներգրավված էին։ Մարդը միշտ աշխատում է արդարացումներ, ինչինչ բացատրություններ գտնել, որպեսզի նաև իր սխալը, վրիպումը ինչ-որ ձևով հիմնավորի։ Նախորդ ընտրություններից անցել է հինգ՝ տառապագին և կորուստների տարի։ Մեր արժանապատվությանը, ինքնությանն այնպիսի հարվածներ են հասնում, որ նույնիսկ մղձավանջը ավելի թեթև մի բան է, քան այն, ինչ տեղի է ունենում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը,երբ անդրադառնում ենք մերօրյա հասարակական տրամադրություններին։

Նշում է՝ լավ կլիներ, եթե հոգեբանները հնարավորություն ունենային լայնամասշտաբ հետազոտություն կատարել և ունենալ մեր հասարակական տրամադրությունների, դիրքորոշումների, ապագայի վերաբերյալ պատկերացումների շատ ավելի կոնկրետ պատկերը։ «Այսօր դրան կարող է փոխարինել նաև մասնագետի հայացքը, թե ինչ է կատարվում։ Սոցիալական տարբեր շերտերի հետ իմ շփումները, զրույցները, դիտարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ «դանակը ոսկորին է հասել»։ Մարդկանց մեջ զզվանքը, ատելությունը հասել է շատ բարձր մակարդակի։ Չնչին տոկոս է կազմում այն մարդկանց թիվը, ովքեր դեռ իրենց կարծրացած պատկերացումներով են առաջնորդվում»,-նկատում է նա։

Հոգեբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հիմա գործի են դրվելու բազմաթիվ ծուղակներ։ «Հասարակությունը վատ է տրամադրված, արդեն զզվել է, ոմանք ընդամենն անտարբերության շղարշի հետևում են գտնվում։ Կա անտարբերների շերտը, սա մի տեսակ հուսահատություն է բերում, բայց այդ շերտին մոտենում ես, փորձում ես հասկանալ ինչ-որ թեմայի շուրջ մտքերը, դատողությունները, հասկանում ես, որ ռեակցիան զզվանքի ռեակցիան է։ Այդ անտարբեր թվացողները պարզապես ժխտում են իրականությունը, իրենց անկյուններում իրենց կյանքով են զբաղվում, առօրյայով, բայց իրենց տրամադրությունները շատ հեռու են իշխանությունների նկատմամբ դրական լինելուց։ Ինչ-որ մի կայծ, և այդ կոնֆորմիստները, հարմարվողները գալու և լրացնելու են ըմբոստների, պայքարողների շարքը։

Ամենամեծ ծուղակը խաղաղության միֆն է։ Դա շատ զգայուն թեմա է։ Պատերազմ, այդքան արյուն տեսած ժողովրդի համար խաղաղությունն ամենաբաղձալի բանն է։ Շատ լավ է, որ կան գործիչներ, ուժեր, որոնք բացատրում են մարդկանց, մեկնաբանում են, որ սա սին է, սա խաղաղություն չէ, հենց որ սրանք վերընտրվեն, ավելի մեծ աղետ է գալու մեր ժողովրդի գլխին, քան մինչև հիմա ենք տեսել։ Բայց բոլոր դեպքերում խաղաղության քաղցրությունը մարդկանց ստիպում է այդ խայծը ինչ-որ չափով կուլ տալ։ Հասարակության մեջ նետում են կարծրատիպային արտահայտություններ, օրինակ՝ «ուրիշը գա, պատերազմ կլինի, Նիկոլը մնա, պատերազմ չի լինի»։ Աբսուրդ է, բայց քարացած արտահայտություն է, և մարդիկ այս խայծը կարող են կուլ տալ։ Այսօր Հայաստանում կատարվող ամեն ինչ պետք է ընկալենք նախընտրական տրամադրությունների համատեքստում, այդ թվում՝ նաև այս իշխանությունից եկած բոլոր տեսակի ազդակները։ Մյուս կարծրատիպն այն է, թե «մեկ է, իրենք են ընտրվելու»։ Սա մարդուն թուլացնում է։ Եթե այդ արտահայտությունը շատ հարգարժան, հայրենանվեր, ամեն ինչ հասկացող մարդիկ են ասում, նշանակում է, որ թշնամին ինչ-որ իմաստով հասել է իր նպատակին, մեզ թուլացրել է։ Սրա հիմքում դրված է, որ «ես ոչինչ չարժեմ, իմ կարծիքը, ձայնը, դիրքորոշումը ոչ մի բան է, մեկ է, սրանք ընտրվելու են»։ Սա շատ վտանգավոր է, որովհետև մարդկանց մղում է պասիվության, իրենք ուղղակի չեն գնա ընտրության, իսկ դա նվեր է այսօրվա հանցագործ իշխանություններին։ Կամ՝ մի ձեռքով սահմանամերձ շրջաններում դպրոցներ են փակում, ինչն ուղղակի աղետալի է և շատ լուրջ հարված մեր գոյությանը, մյուս ձեռքով՝ ներդրումներ, շինարարություն են անում սահմանամերձ շրջաններում։ Մարդիկ մտածում են՝ շինարարություն, տներ են կառուցում, բայց ժողովուրդը նաև դիպուկ դիտարկում է անում, որ ինչ կառուցում են, թուրքերի համար են կառուցում։ Մեր արժանապատվությանն ուղղված հարվածներն են խեղճացնում ժողովրդին։ Վախի մթնոլորտ են ստեղծում։ Մյուս կողմից՝ Ալիևն է էքստազների մեջ։ Ասում է՝ հայերին խփեցինք երկաթյա բռունցքով, Հայաստանի օդային տարածքն օգտագործում ենք, առանց իրենցից հարցնելու։ Մեր ժողովրդին ստորացնում են մինչև վերջին աստիճանը՝ և՛ ներսի, և՛ դրսի թշնամիները, որոնց որպես մեկ ամբողջություն եմ ընկալում։ Նախընտրական շրջանի վտանգները շատ են՝ ինքնագնահատականի ցածրացում, վախի և անելանելիության զգացում և այլն»,-հավելում է հոգեբանը։

Շեշտում է՝ իրադարձություններն ամբողջ աշխարհում, մասնավորապես, մեր տարածաշրջանում, այնքան արագ են զարգանում, որ չգիտենք, թե մինչև ընտրություններն ինչեր տեղի կունենան։ «Բոլոր դեպքերում մի ճանապարհը դա է՝ ընտրությունների միջոցով վերջապես ազատագրվել այս խաժամուժից, որը մեր սուրբ երկրի, մեր սիրելի հայրենիքի իշխանությունն իր ձեռքն է վերցրել և անկաշկանդ, առանց բարոյական որևէ ապրում ունենալու տանում է դեպի կործանում։ Իրադարձությունները տեսնելով՝ չեմ բացառում, որ մինչև ընտրությունների օրվան հասնելը տարածաշրջանում ինչ-որ իրադարձություններ տեղի ունենան, և գուցե ավելի շուտ ինչ-որ հնարավորություններ առաջանան սրանցից ազատվելու։ Որքան շուտ, այդքան լավ։ Հնարավոր է, որ ինչ-որ իրադարձություններ տեղի ունենան, և եթե մեր երկրի ղեկին պրոֆեսիոնալ, պետականության արժեքը իմացող մարդիկ լինեն, գուցե կարողանանք այս իրավիճակից շահեկան դուրս գալ։ Դա հնարավոր եմ համարում։ Կարողանանք վերականգնել նորմալ հարաբերություններն այն պետությունների հետ, որոնց հետ մեր շահերը համընկնում են ռազմավարական, մարտավարական տեսակետից։ Իսկ ինչ վերաբերում է սրանց, ապա ավելի են գրգռում ժողովրդին։ Այդ ավտոբուսային խայտառակ պահվածքով ընդամենը զզվանք են առաջացնում։ Ինչո՞ւ են այդպես անում։ Նախ՝ մեզ էլի են ստորացնում, որ ամեն անգամ տեսնելով՝ ասենք՝ ինչ մեղք ենք մենք, որ մեր երկրի ղեկավարությունը սա է, բացի դրանից, մի արտահայտություն կա՝ լավ դեմքի արտահայտություն ընդունել վատ խաղի ժամանակ։ Այսինքն՝ ամեն ինչ շատ վատ է, բայց դու մի հատ կեցվածք ես ընդունում, որ ամեն ինչ հրաշալի է, սրանք հիմա այդ վիճակում են։ Շատ լավ հասկանում են այս համաժողովրդական զզվանքն իրենց նկատմամբ։ Զուգահեռ ստեղծում են վախի մթնոլորտ, խեղկատակության մթնոլորտ, կարծես ամեն ինչ լավ է, բոլորը երջանիկ են։ Սա մակերեսային ծիծաղ է առաջացնում մարդկանց մոտ՝ ոնց կրծեց, ոնց ծամեց, ոնց կուլ տվեց, ոնց պարեց, ոնց թռվռաց, ինչպիսի դեմքի արտահայտություն ուներ և այլն»։

Նալչաջյանի պնդմամբ, զզվանքից հետո հաջորդ ապրումը, որ առաջանում է մարդու մեջ, ինքնագնահատականի ցածրացումն է և ամբողջ աշխարհում խայտառակ լինելու զգացումը։ «Չէ որ այդ կադրերը պտտվում են ամբողջ աշխարհում։ Սա էլ է մտածված, ամեն ինչ անում են, որ մենք ստորանանք։ Իրենց ամբողջ խնդիրը բարոյականության ոլորտում է, իրենք բարոյական ապրումներ չունեն։ Դա իրենց համար խորթ է։ Մարդը չունի բարոյական զարգացում, «բարոյական տհասություն» երևույթ գոյություն ունի։ Կարող են ոչ միայն իրենց ուտելը ցույց տալ, այլև ուրիշ տեսարաններ էլ ի ցույց դնել։ Բարոյականության ամենակարևոր բաղադրիչներից մեկը ամոթի զգացումն է։ Ամոթի զգացում, ուրիշի վիճակի մեջ մտնելու կարողություն. այս բաղադրիչներից գոյանում է բարոյականությունը, բարոյական վարքը։ Հիմա մարդը բարոյական վարք չունի։ Գիտեք, եթե սեղանի մոտ ինչ-որ մի բան տգեղ է ստացվում, մարդիկ շատ ուժեղ ամոթի զգացում են ունենում։ Իսկ նրանց մոտ բացակայում են էթիկայի նորմերը, կուլտուրան, բարոյականությունը, և նա բացարձակապես վատ չի զգում, ասենք, գարշելի ձևով ինչ-որ բան կրծելուց, ծամելուց, կուլ տալուց և դա ցուցադրական անելուց։ Նա անձամբ այդպիսի բարիեր չունի, և դա օգտագործվում է մեր ազգին նվաստացնելու համար։ Որքան էլ չհավանեմ իմ երկրի իշխանություններին, բայց բոլոր դեպքերում իմ երկրի ղեկը իրենց ձեռքում է, և իրենք աշխարհին ներկայանում են իմ ազգի, պետության անունից, և ամեն անգամ իրենց վարքագծով հարված են հասցնում յուրաքանչյուրին, ով իրեն զգում է այս ազգի, պետության մի մասնիկը։

Նա եկել է իշխանության կոնկրետ նպատակով՝ նվաստացնել մեզ, մոռանալ հերոսներին, մոռանալ պատմությունը, մեր մշակույթը, կրթական համակարգն այս սոսկալի վիճակի մեջ դնել, նաև քանդել մեր արժանապատվությունը։ Բայց, ամեն դեպքում, մարդկանց տրամադրությունները տեսնելով՝ չեմ կարծում, որ մեր ժողովուրդը այնքան է թուլացել, դարձել զոհ իր էությամբ, որ չկարողանա պայքարել, երբ պայքարի, դիմադրության ուժեր ի հայտ գան։ Քաղաքական ուժերը, կարծես, որոշակի միավորումներ են ստեղծում, ակտիվություն, տեսնում ենք մարդկանց ոգևորությունը, հույսը։ Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը գնա և իր զզվանքը, իր բոլոր ապրումներն արտահայտի և ձերբազատվի մեզ պատած աղետից»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երաշտը «այրել է» Գերմանիայի բերքը․ կորուստները հասել են 600 մլն եվրոյի Օգոստոսի 16-ին՝ Խաղողօրհնեք․ Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հորդառատ տեղումներ են սպասվում․ եղանակը՝ օգոստոսի 14-ից 17-ին Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Թուրքիայում ուղևորներ տեղափոխող զբոսանավ է հրդեհվելՆոր Jeland J6-ը հայտնվել է վաճառքում․ հայտնի են գինն ու համալրումըՆԳՆ Փրկարար ծառայությունը ջրшհեղձnւթյnւնների դեպքերը կանխարգելող իրազեկում է տարածել (տեսանյութ) Արխանգելսկի մարզում առաջին անգամ բեղավոր գիշերաչղջիկներ են հայտնաբերվելԹռիչքների անվտանգության պատճառով սահմանափակումներ են մտցվել Նիժնի Նովգորոդի օդանավակայանում El Pais. Իսպանիան սկսել է ծովային պատնեշ տեղադրել Մելիլյայում«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացնելու որոշումը բեկանելու պահանջով Վարշավայում դեռահաս աղջիկը զրկվել է ատամներից՝ ուկրաինական առոգանության պատճառովԱֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց խորհրդային ռումբ է հայտնաբերվել Ռուսական զորքերը դուրս կբերվեն․Թուրքիան պահանջելու է սահմանազատում՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով (տեսանյութ) Մասնագետը նշել է էլեկտրալարերի վտանգավոր անսարքության հիմնական նշաններըՆիկոլ Քիդմանը խոստովանել է՝ 19 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծությունն իր համար անսպասելի էրԻտալիայում զինամթերք արտադրող գերմանական KNDS գործարանում պայթյուն է որոտացել Ճապոնիայի վարչապետը Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած առաջին այցը «բացարձակապես անընդունելի» է որակել Վաշինգտոնը Բաղդադին տեղեկացրել է մինչև սեպտեմբերի 30-ը ամերիկյան զորքերը դուրս բերելու մտադրության մասին ՔՊ-ի անգործությունն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման. Շարմազանով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը Սննդաբանը զգուշացրել է ուտելու ժամանակ տարածված սովորության հետևանքների մասինՈւկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները Փաշինյանին կարգե’ք «ցարի բոգ». ինքն է որոշում՝ ում բռնեն, ում ներեն, ում տանեն ԱԱԾ. Դանիելյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՌԴ-ն կալանավորել է Քենեդիի ազգականին (տեսանյութ) «Իմ կյանքի մեծագույն սեր». Կարեն Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Նախկին պատգամավորը նշել է՝ ինչու Կիևը չի ցանկանում վերադարձնել որոշ ուկրաինացի գերիներիԱրևի խավարման պատճառով կիլոմետրանոց խցանումներ են առաջացել. ՄանրամասներԲժիշկը հերքել է «ամենաօգտակար» միրգ կամ բանջարեղեն լինելու մասին տարածված միֆըՌազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 20 վագոն Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Գերմանիան պատասխանել է ռուսական նավերի վերաբերյալ Պուտինի կոշտ նախազգուշացմանըԻսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել Զելենսկին ԱՄՆ-ին նոր առաջարկներ է փոխանցել և Վաշինգտոնից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալումՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունըԱբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի մատակարարումների վերսկսումը ռուսական շուկա Կալասը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ իրավիճակըԲժիշկը նշել է 7 ըմպելիք, որոնցից խորհուրդ է տրվում հրաժարվել ինքնաթիռումՍևաստոպոլում ռուս զինծառայող է զոհվել պայթյունից․ կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում ստեղծված իրավիճակը կարող է հարվածել աղքատ երկրներին. ՈւկրաինաԻրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran
Ամենադիտված