ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել 

Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական համակարգն այն մեխանիզմների ամբողջությունն է, որի միջոցով հասարակությունը կազմակերպում է իշխանության բաշխումը, որոշումների ընդունումը և հակասությունների կառավարումը։ Երբ այդ համակարգը կայացած է, պետությունը ձեռք է բերում ինստիտուցիոնալ հիշողություն, կանխատեսելիություն և ճգնաժամերին դիմակայելու ունակություն, իսկ երբ այն թերի է, նույնիսկ ամենաուժեղ առաջնորդները չեն կարող ապահովել երկարաժամկետ կայունություն։

Քաղաքական համակարգի կայունության և արդյունավետության կարևորությունը առավել հստակ ձևակերպվել է ժամանակակից քաղաքագիտության տեսության մեջ, որտեղ նշվում է, որ կայացած պետությունը պետք է համադրի երեք հիմնական բաղադրիչ՝ ուժեղ պետական ապարատ, օրենքի գերակայություն և հաշվետու իշխանություն։ Այս երեքի հավասարակշռությունն է ստեղծում այն միջավայրը, որտեղ քաղաքական համակարգը կարողանում է գործել անկախ անհատներից։ Եթե որևէ բաղադրիչ բացակայում է, համակարգը դառնում է խոցելի՝ կա՛մ կենտրոնացված ավտորիտար կառավարման, կա՛մ քաոսային անկայունության տեսքով։

Կայացած քաղաքական համակարգ ունեցող երկրների օրինակները ցույց են տալիս, որ ինստիտուտների գերակայությունը անձերի նկատմամբ հանդիսանում է պետության երկարաժամկետ կայունության առանցքը։ Շվեյցարիան դասական օրինակ է, որտեղ քաղաքական կայունությունը ապահովվում է ոչ թե ուժեղ առաջնորդներով, այլ ինստիտուցիոնալ հավասարակշռությամբ, դաշնային կառուցվածքով և ուղղակի ժողովրդավարության մեխանիզմներով, որոնք թույլ են տալիս քաղաքացիներին անմիջականորեն մասնակցել որոշումների ընդունմանը և կանխել իշխանության կենտրոնացումը։ Նման համակարգում նույնիսկ քաղաքական ճգնաժամերը չեն վերածվում համակարգային կոլապսի, քանի որ ինստիտուտները շարունակում են գործել անկախ կոնկրետ քաղաքական դերակատարներից։

Սկանդինավյան երկրները ևս ներկայացնում են կայացած քաղաքական համակարգի օրինակ, որտեղ բարձր մակարդակի ինստիտուցիոնալ վստահությունը դարձել է տնտեսական և սոցիալական զարգացման հիմք։ Դանիայի օրինակը ցույց է տալիս, որ հասարակության և պետական ինստիտուտների միջև վստահությունը կարող է դառնալ նույնիսկ տնտեսական աճի կարևոր գործոն, քանի որ այն նվազեցնում է գործարքային ծախսերը և բարձրացնում կառավարման արդյունավետությունը։ Այսպիսի երկրներում իշխանության փոփոխությունը չի հանգեցնում համակարգային ցնցումների, քանի որ քաղաքական գործընթացները կառուցված են կանոնների և ինստիտուտների վրա, այլ ոչ թե անձերի։

Նմանատիպ տրամաբանություն կարելի է տեսնել նաև Միացյալ Թագավորության կամ Ֆրանսիայի նման երկրներում, որտեղ նույնիսկ քաղաքական ճգնաժամերի կամ կտրուկ փոփոխությունների պայմաններում ինստիտուտները շարունակում են գործել։

Իսկ քաղաքական համակարգի կայացածության բացակայությունը, հակառակը, հանգեցնում է այնպիսի երևույթների, որտեղ իշխանությունը կենտրոնանում է մեկ անձի կամ շատ նեղ խմբի ձեռքում՝ թուլացնելով ինստիտուցիոնալ հակակշիռները։ Այսպիսի համակարգերում պետության կայունությունը դառնում է կախված կոնկրետ առաջնորդի ունակություններից, իսկ նրա հեռանալուց հետո համակարգը հաճախ հայտնվում է ճգնաժամի մեջ։ Սա հենց այն իրավիճակն է, երբ պետությունը չունի «իմունիտետ» և չի կարող ինքնուրույն վերարտադրվել։

Հայաստանի քաղաքական համակարգի խնդիրը հենց այս համատեքստում պետք է դիտարկել։ Անկախությունից ի վեր ձևավորված համակարգը երկար ժամանակ չի անցել ինստիտուցիոնալացման լիարժեք փուլ, և դրա արդյունքում քաղաքական գործընթացները հաճախ կառուցվել են ոչ թե ինստիտուտների, այլ անձերի շուրջ։ Սա պայմանավորված է մի քանի գործոններով։ Առաջին հերթին խոսքը պատմականորեն ձևավորված քաղաքական մշակույթի առանձնահատկությունների մասին է, երբ իշխանությունը ընկալվում է որպես կենտրոնացված ռեսուրս, այլ ոչ թե ինստիտուցիոնալ գործընթաց։

Մյուս կարևոր հանգամանքը քաղաքական կուսակցությունների ինստիտուցիոնալ թուլությունն է, որոնք հաճախ չեն ձևավորվում գաղափարախոսության կամ ծրագրերի շուրջ, այլ կապված են կոնկրետ առաջնորդների հետ։ Աչքի զարնող է նաև պետական ինստիտուտների սահմանափակ անկախությունը, ինչը թույլ չի տալիս նրանց գործել որպես հակակշիռ իշխանությանը։ Իսկ երբ ներկայում գործող սուպերվարչապետական համակարգը կլանել է ողջ պետական կառավարումը, քաղաքական դիսկուրսը աստիճանաբար փոխարինվում է անձակենտրոնությամբ, որտեղ քաղաքական պայքարը ծրագրային և գաղափարական հարթությունից տեղափոխվում է դեպի անձերի միջև մրցակցության դաշտ։

Սա նշանակում է, որ քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե երկարաժամկետ ռազմավարական նպատակների, այլ իրավիճակային խնդիրների և կարճաժամկետ շահերի հիման վրա։ Արդյունքում քաղաքական գործընթացները դառնում են անկանխատեսելի և հաճախ ենթակա հանկարծակի փոփոխությունների։ Անձակենտրոնության հետևանքներից մեկն այն է, որ յուրաքանչյուր քաղաքական փոփոխություն կարող է վերածվել համակարգային ճգնաժամի, քանի որ ինստիտուտները չունեն բավարար կայունություն՝ ապահովելու շարունակականություն։ Սա նաև խաթարում է հանրային վստահությունը, քանի որ քաղաքացիները սկսում են պետությունը նույնացնել կոնկրետ իշխանությունների հետ, այլ ոչ թե ընկալել որպես կայուն ինստիտուցիոնալ համակարգ։

Բացի այդ, իրավիճակային լուծումների գերակայությունը նշանակում է, որ քաղաքական որոշումները հաճախ ընդունվում են կարճաժամկետ հաշվարկներով՝ առանց ռազմավարական պլանավորման։ Սա հատկապես վտանգավոր է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, տնտեսությունը կամ արտաքին քաղաքականությունը, որտեղ անհրաժեշտ է երկարաժամկետ տեսլական և ինստիտուցիոնալ հետևողականություն։ Երբ այդ տեսլականը բացակայում է, պետությունը դառնում է ռեակտիվ՝ արձագանքելով խնդիրներին, այլ ոչ թե կանխատեսելով և կանխարգելելով դրանք։

Այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքական համակարգի կայացումը Հայաստանի համար ոչ միայն քաղաքական, այլ նաև գոյաբանական խնդիր է։ Պետության իմունիտետը հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, երբ ձևավորվում են ուժեղ ինստիտուտներ, որոնք գործում են անկախ անհատներից և ապահովում են իշխանության բաշխման և վերահսկման մեխանիզմներ։ Իսկ սա պահանջում է ոչ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այլ նաև արմատացած քաղաքական մշակույթի փոփոխություն։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին
Ամենադիտված