Շարլ Ազնավուրի դուստրն իսլամ է ընդունել
Հայկական աշխարհ
Շարլ Ազնավուրի դստեր քայլը բարձրագույն հանդուրժողականության նշան է: Այդպիսի կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է քաղաքական շրջանակի աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ:
Աղբյուրը հաստատել է այն տեղեկությունը, որ Կատի Ազնավուրը, ամուսնանալով մարոկկացու հետ, իսլամ է ընդունել: Միաժամանակ, նա նշել է, որ այդպիսի քայլը ոչ այլ ինչ է, քան բարձրագույն հանդուրժողականության և այլ կրոնների հանդեպ հարգանքի ցուցաբերում:
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում հայտնի, հայկական ծագմամբ ֆրանսիացի երգիչ Շարլ Ազնավուրը Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում և ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ