Բելգիան միացել է Օրմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության եվրոպական առաքելությանը
Աշխարհ
Բելգիան հայտարարել է Օրմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովող եվրոպական նախաձեռնությանը միանալու մասին։ Երկրի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը նշել է, որ Բրյուսելը կմիանա «ցանկացողների կոալիցիային»՝ ապահովելու ազատ ծովային անցումը տարածաշրջանում։
Նրա խոսքով՝ Բելգիան կաշխատի Ֆրանսիայի և այլ գործընկերների հետ՝ այդ նպատակին հասնելու համար, երբ տարածաշրջանային պայմանները դա թույլ տան։ Ֆրանկենը նաև ընդգծել է, որ նավագնացության ազատությունը կենսական նշանակություն ունի ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական կայունության համար։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Օրմուզի նեղուցով անցումը կարող է դառնալ վճարովի՝ նշելով, որ Իրանը լիարժեք վերահսկում է այդ ռազմավարական կարևոր ջրային ուղին։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը