Միրզոյանը և Թոմ Բերենդսենը մտքեր են փոխանակել «ժողովրդավարական զարգացման ճանապարհին» առկա մարտահրավերների շուրջ
Քաղաքական
Մարտի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ:
Նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները: Գոհունակությամբ ընդգծվել է Նիդերլանդների կառավարության կոալիցիոն համաձայնագրում ՀՀ հետ փոխգործակցությանը շարունակաբար հատկացվող կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ:
Արարատ Միրզոյանը և Թոմ Բերենդսենն մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերների և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ փոխգործակցության մեխանիզմների շուրջ։
ՀՀ ԱԳՆ


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին