Վճռաբեկ դատարանը մերժել է դատախազի բողոքը․ Սերգեյ Առաքելյանը կմնա ազատության մեջ
Իրավունք
Վճռաբեկ դատարանը մերժեց դատախազի ներկայացրած բողոքը ՀՀ քրեական օրենսգրքի 297 -րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1– ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը) արդարացված պաշտպանյալիս` «Սրբազան շարժման» օրերին Սարկավագի փողոցում քաղաքացիական ակցիայի մասնակից Սերգեյ Առաքելյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը թողնելով անփոփոխ։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Ի սկզբանե նախաձեռնված այս քաղաքական հետապնդումը եւս ձախողվեց, վարույթն ավարտվեց պաշտպանության կողմի հաղթանակով՝ ամրագրվելով դատական բոլոր ատյաններում»,– ասված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին