Երբ ԱՄՆ-ն կսպառի Tomahawk հրթիռները․ ԶԼՄ
ԱՄՆ
Եթե Իրանի դեմ գործողության մեջ Tomahawk թևավոր հրթիռների օգտագործման ներկայիս ինտենսիվությունը շարունակվի, ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշարները կարող են սպառվել մոտավորապես 3,5 ամսվա ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ բյուջեի տվյալների հիման վրա՝ Tomahawk հրթիռների պաշարների նպատակային մակարդակը սահմանվել է 3992 հատ։ Գործակալությունը հաշվարկել է, որ սպառման ներկայիս տեմպերով մնացած զինանոցը կբավականացնի 3,7 ամիս։
Փաստաթղթերի համաձայն՝ 2019 թվականից ի վեր ԱՄՆ-ն պահպանել է հրթիռների պաշարների պահանջվող մակարդակը՝ պարբերաբար վերահավաստագրման և արդիականացման միջոցով։ Այս գործընթացը ներառում է Tomahawk հին մոդելների արդիականացումը՝ այդպիսով երկարացնելով դրանց ծառայության ժամկետը։ Ամեն տարի այս կերպ արդիականացվում է մոտավորապես 250 հրթիռ։ Արտադրության սկզբից ի վեր Tomahawk հրթիռների գնման ընդհանուր ծավալը հասել է 9240-ի։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին