Թրամփը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել Իրանի դեմ գործողությունը․ WSJ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականներին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու իր պատրաստակամության մասին, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա, հաղորդում է Wall Street Journal-ը։
Հրապարակումը, հղում անելով վարչակազմի պաշտոնյաներին, հաղորդում է, որ Թրամփը իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել ռազմական արշավը, նույնիսկ եթե նեղուցով նավագնացության վրա զգալի սահմանափակումներ մնան։
Թերթի տվյալներով՝ Սպիտակ տունը եզրակացրել է, որ նավագնացության լիարժեք վերականգնման փորձերը կարող են երկարաձգել հակամարտությունը նախապես նախատեսված ժամկետից այն կողմ։ Հետևաբար, Վաշինգտոնը մտադիր է կենտրոնանալ հիմնական նպատակների՝ Իրանի ռազմածովային և հրթիռային հնարավորությունների սահմանափակման վրա։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին