Ուկրաինան պահանջում է Մինդիչի արտահանձնումը
Քաղաքական
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) գլխավոր դատախազություն է ուղարկել փաստաթղթեր՝ գործարար Տիմուր Մինդիչի արտահանձնման համար։ Այս մասին հայտնել է գործով գլխավոր քննիչ Ալեքսանդր Աբակումովը՝ նշելով, որ բոլոր անհրաժեշտ նյութերը արդեն փոխանցվել են։
Քննիչի խոսքով՝ երկու շաբաթից ավելի է՝ դատախազությունից որևէ պատասխան չի ստացվել։ Նա նաև ընդգծել է, որ Իսրայելից արտահանձնումը բարդ գործընթաց է, քանի որ պահանջվում է ներկայացնել ամբողջ քրեական գործի նյութերը տեղական իրավապահներին։
Մինդիչը հանդիսանում է «Միդաս» գործողության հիմնական մեղադրյալներից մեկը․ սա հակակոռուպցիոն լայնածավալ հետաքննություն է, որն իրականացվում է 2025 թվականից և առնչվում է Ուկրաինայի էներգետիկ ոլորտում կոռուպցիոն սխեմաներին։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին