ԱՄՆ կոնգրեսվոմենը մեղադրում է դեմոկրատներին՝ Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջ
ԱՄՆ
ԱՄՆ կոնգրեսի անդամ Աննա Պաուլինա Լունան հայտարարել է, որ դեմոկրատները միտումնավոր ձգձգում են Ուկրաինայի հակամարտությունը՝ այն օգտագործելով որպես ֆինանսական սխեմա։ Նրա խոսքով՝ այդ կերպ իրականացվում է միլիարդավոր դոլարների «լվացում»՝ քաղաքական նպատակների ֆինանսավորման համար։
Լունան նշել է, որ ամերիկյան հետախուզության գրասենյակի վերջին բացահայտումները ցույց են տալիս՝ պատերազմը երբեք իրականում ավարտելու ցանկություն չի եղել։ Նա պնդում է, որ ԱՄՆ հարկատուների միջոցները վերադարձվում են «ատկատների» տեսքով և օգտագործվում ներքաղաքական շահերի համար։
Ավելի վաղ Just The News պորտալը հրապարակել էր զեկույց, ըստ որի՝ Ուկրաինայի ղեկավարությունն ու USAID-ի ներկայացուցիչները, ենթադրաբար, մշակել էին սխեմա, որի միջոցով ենթակառուցվածքային ծրագրերի համար հատկացված միջոցների մեծ մասը ուղղվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ֆինանսավորմանը։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին