Մարտի 31-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
Քաղաքական
ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 31-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։
Նիստի սկզբում ներկայացվել է տեղեկատվություն նախկինում քննարկված հարցերի իրականացման ընթացքի վերաբերյալ։
Այնուհետև քննարկվել է հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասերի օտարման դեպքում դրանց կադաստրային արժեքի վճարման պարտավորությունը տարաժամկետ կարգով կատարելու հնարավորություն սահմանելու հարցը։
Օրակարգում ընդգրկված էին նաև պետական գնումների ընթացակարգում երաշխիքների հետ կապված մի շարք հարցեր։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությունն իրականացնում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը