Գեղարքունիքի մարզում 50-ամյա վարորդը «Ford»-ով հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին
Արտակարգ Պատահար
Մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Արտանիշ գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 50-ամյա Գևորգ Ե․-ն իր վարած «Ford» մակնիշի բեռնատարով հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա բախվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Լևոն Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հարվածի հետևանքով կովը սատկել է, իսկ «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և խոշոր եղջերավոր անասունի սեփականատիրոջ ինքնությունը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը