Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել ՆԳՆ Փրկարար ծառայությունը ջրшհեղձnւթյnւնների դեպքերը կանխարգելող իրազեկում է տարածել (տեսանյութ) Թռիչքների անվտանգության պատճառով սահմանափակումներ են մտցվել Նիժնի Նովգորոդի օդանավակայանում «Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացնելու որոշումը բեկանելու պահանջով Աֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց խորհրդային ռումբ է հայտնաբերվել Ռուսական զորքերը դուրս կբերվեն․Թուրքիան պահանջելու է սահմանազատում՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով (տեսանյութ) Իտալիայում զինամթերք արտադրող գերմանական KNDS գործարանում պայթյուն է որոտացել Ճապոնիայի վարչապետը Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած առաջին այցը «բացարձակապես անընդունելի» է որակել ՔՊ-ի անգործությունն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման. Շարմազանով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը 

«Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հայաստանը, Սփյուռքը, Եկեղեցին Նիկոլ Փաշինյանին ամենօրյա ռեժիմով հիշեցնում են, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը փակված չէ, չնայած նա հրապարակային իր բոլոր ելույթներում հակառակն է պնդում։ Անգամ գործընկեր-պետությունները, այս դեպքում՝ ՌԴ նախագահն է հիշեցնում, թե ով ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ «Կյանքի ու մահու կռիվ է տալիս իշխանությունն իր ղեկավարի գլխավորությամբ։ Կյանքի ու մահու կռիվ են տալիս իրենց ֆիզիկական գոյության համար, նաև իրենց իշխանավարման շարունակականությունը ապահովելու համար։ Այն ամենը, ինչ սկսվել է դեռևս 2018 թվականին, ծրագրավորված է եղել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, իհարկե, ոչ առանց Իսրայելի մասնակցության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ընդգծում է՝ միջազգային ադեկվատ դերակատարություն կա՝ ի պաշտպանություն մեզ։ «Բայց, օրինակ՝ ինչպես վերջին հանդիպման ժամանակ շատ նուրբ, դիվանագիտորեն նշեց ՌԴ նախագահը, հասկանալի է, որ այլ պետություններ չեն կարող իրականացնել այն գործընթացը, որը կոնկրետ Հայաստանի իշխանություններինն է, այն է՝ իր բնակչության, ժողովրդի ուղիղ պաշտպանությունը։ Տեսանք, թե ինչ կատարվեց, երբ 2023 թվականին Հայաստանի իշխանությունը հրաժարվեց առնվազն 120 հազար մարդու ուղիղ պաշտպանությունից։ Արցախում լինելով՝ շատ լավ հասկանում էինք, որ ռուս խաղաղապահների դերակատարությունը հասել է նվազագույնի։ Չէին թաքցնում՝ ասելով, որ Հայաստանի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստը հանգեցրել է նրան, որ իրենք փաստացի Հայաստանի իշխանությունների ձեռամբ ինչ-որ անհասկանալի գործընթաց էին իրականացնում Ադրբեջանի տարածքում։ Դա արդեն ձևակերպել էր Հայաստանի ղեկավարը, ոչ թե ռուսական կողմը կամ ռուս խաղաղապահները։ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի մոտ ոչ ադեկվատ պահվածքով լուծում էր Հայաստանի ներքին խնդիրը, գնաց այդ ծայրահեղ քայլին՝ հասկանալով, որ լուրջ քննադատության է արժանանալու ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլ դրա սահմաններից դուրս, բայց իր համար առավել կարևոր էր լուծել այդ ներքին խնդիրը, որովհետև առջևում ընտրություններ են, և իր հստակ պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ նա պետք է կատարի, պետք է շարունակի իշխանավարել։ Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են, որ Հայաստանում հունիսի 7-ին ընտրվի այս վարչախումբը՝ իրենց հետագա ծրագրերն իրականացնելու նպատակով, այն է՝ Հայաստանի Հանրապետության ամբողջական զավթում։ Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության նախագահի դիտարկումները մեզ համար անսովոր էին, կարծում եմ՝ ամբողջ միջազգային հանրության համար, որովհետև հանրային հանդիպումների ժամանակ մամուլի ներկայությամբ միշտ ոչինչ չասող երկխոսություն ենք տեսնում։ Որքան էլ փորձ արվեց դա համեմել դիվանագիտական նուրբ լեզվով, միևնույնն է, րոպեների ընթացքում այդտեղ քաղաքական էքսկուրս կատարվեց դեպի անցյալ, փաստվեց ներկան, այնուհետև կանխատեսումներ նախանշվեցին ապագայի վերաբերյալ։ Ցավոք, այս ամենն ինձ հիշեցրեց 2014 թվականը, երբ նույն խոսույթով Ռուսաստանը զգուշացնում էր նաև Ուկրաինային։ Չեմ ասում, որ Ռուսաստանը նույն պահվածքը կունենա, բայց սա զգուշացում էր Հայաստանի Հանրապետությանը, որ քաղաքական ուղեծիրը շատ սխալ է, և դա տանում է Հայաստանի կործանմանը։ Ակնհայտ է, որ կործանման հստակ դերակատարությունն իրենց վրա վերցրել են Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը, ինչու չէ, նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ այստեղ ոչ թե հատուկ ուղղությունն ունենալով Հայաստանի ոչնչացումը, այլ կոնկրետ իրենց շահերն իրենց առջև ունենալով։ Այս քաոսի մեջ մեզ մտցրել է այդ անձը։ Այսօր որևէ բանակցային գործընթացում չլինելով, ինչն ակնհայտ տեսնում ենք (կապ չունի վազվզելը, այս կամ այն ղեկավարի առաջ խոնարհվելը), հստակ հավատարմությունը տրված է Թուրքիային ու Ադրբեջանին, որը նա կյանքի և մահու գնով պետք է կատարի»,-նկատում է մեր զրուցակիցը։

Փոփոխվող այս աշխարհում Ադրբեջանը ևս ունի այն մտավախությունը, որ անիվը կարող է լրիվ այլ ուղղությամբ պտտվել և 2020, 2022, 2023 թվականներին Հայաստանում և Արցախում իր գրանցած «հաջողությունները» կարող են առոչինչ դառնալ։ «Այո՛, աշխարհակարգը ձևափոխվում է, աշխարհը նոր տեսք է ստանում, և աշխարհի նոր տեսք ստանալու հարցում նախադեպ էր Արցախն այնքանով, որ, ցավոք, քաղաքական, դիվանագիտական գործընթացների մեջ գերակա դարձավ զենքի միջոցով ուժի կիրառումը և հարցեր կարգավորելը։ Մի պահ այդ բալանսը խախտվեց, երբ իրավունքի ուժին գերակա դարձավ ուժի կիրառումը, պատերազմը։ Արցախը նախադեպ դարձավ։ Դրանից հետո բավականին լուրջ իրադարձությունների ականատես եղանք ամբողջ աշխարհում։ Հիմա գլոբալ առումով Իրանն է։ Տեսնում ենք, որ նույն մեթոդով ոչ թե մեկ երկրի հարձակում է Իրանի վրա, այլ խառնված են համարյա բոլոր այն դերակատարները, որոնք դերակատարություն ունեին նաև Արցախի հարցում։ Աշխարհը, գերտերությունները, այլ պետությունները, որոնք այսօր աշխարհի ձևափոխման մեջ նաև դերակատարություն ունեն, տեսնում են այդ վտանգը, գիտեն, որ նոր աշխարհակարգ ձևավորելիս պետք է գերակա լինի իրավունքի ուժը։ Այս ամենը ամենալավը հասկանում է Ադրբեջանը։ Նա այդ հաշվարկներն արել է մինչ Հայաստանում այս մարդկանց իշխանության բերելը, որովհետև գիտեր՝ կարճ ժամանակահատվածում պետք է հասցնի լուծել իր առջև դրած բոլոր խնդիրները։ Իսկ հիմա, երբ, կարծես, ձևավորվում է նոր աշխարհակարգը, Ադրբեջանը առավել ևս հասկանում է, որ շատ կարճ ժամանակ ունի։ Զուգահեռ Թուրքիան հասկանում է, որ այն պլանները, ծրագրերը, որոնք գոնե մեկ դար ինքն իր առջև դրել է, հիմա ամենապատեհ ու ամենահարմար ժամանակն է իրագործելու, որովհետև նման իշխանություններ այլևս, հավանաբար, չեն լինի Հայաստանում։ Նա պետք է իր հարցերը լուծի իր նպատակների մասով։ Ու այս պարագայում շտապում են, ինչն ակնհայտ է թե՛ իրենց գործողություններում, թե՛ խոսույթում։ Լսում ենք Ադրբեջանի բռնապետի նկրտումները Հայաստանի նկատմամբ։ Հայաստանում խոսում են բացառապես խաղաղության մասին, իրենք խոսում են Հայաստանը զավթելու մասին՝ իրենց պատկերացրած խաղաղության շրջանակներում։ Ի դեպ, խաղաղություն բառը հորինված բառ է։ Նույն հաջողությամբ կարող էին այդ գործընթացի անունը դնել, օրինակ՝ փոշեկուլ, ծառ, մեքենա և այլն։ Դրել են խաղաղություն, որպեսզի դա նաև մոլորեցնի ու ազդեցություն ունենա երկու ժողովուրդների վրա։ Երբ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի դատավճիռները հրապարակվեցին, Ադրբեջանում ցնծում էին։ Այնտեղ պաշտոնական մամուլը տարբեր պաշտոնյաների մեկնաբանություններով տվեց հետևյալ ուղերձը Հայաստանի իշխանություններին, որ Ադրբեջանում հաստատվել է արդարություն օրենքի ուժով, արդարության հաստատման հաջորդ արարը պետք է տեղի ունենա արդեն Հայաստանում, և Ադրբեջանին դրա համար պետք է լինելու ընդամենը մեկ տարի ժամանակ։ Նկարագրում էին նաև, թե դա ինչպես է տեղի ունենալու։ Հունիսի 7-ի ընտրություններում պետք է հաղթի իշխող ուժը, որը միանշանակ փոխելու է Սահմանադրությունը։ Իրենց ձևակերպումներն այլ են, բայց հիմնական ասելիքն այն է, որ նոր Սահմանադրությունը որևէ շանս չի թողնելու, որպեսզի հետագայում կարողանանք սպասարկել մեր ազգային օրակարգը։ Կապ չունի, թե դա որ ուղղությունն է՝ Արցախն է, Հայաստանն է, մեր ազգային նպատակներն ու երազանքներն են, Ցեղասպանության հարցը։ Երբ խոսում են Սահմանադրության փոփոխության մասին՝ որպես գլխավոր պահանջ, հասկանում ես, որ իրենք, ըստ էության, ապամոնտաժում են Հայաստանը։ Հանելով Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից՝ գալու է մի ժամանակահատված, որտեղ ուղղակի Հայաստանի Հանրապետություն գոյություն չի ունենալու։ Այո, կլինի տարածք, որը Հայաստան է կոչվում, տարածք, որտեղ հայեր են ապրում։ Բայց նման տարածքում ազատ են իրենց բոլոր պահանջները դնելու նրանք, որոնք առնվազն 6 տարի շարունակ հաղթում են Հայաստանի իշխանություններին։ Հասկանում ենք, որ առաջին իսկ խնդիրը առաջանալու է Սյունիքում՝ Սահմանադրության նկատմամբ ոտնձգությունները սկսելու պահից: Ուստի, հասկանալի է, որ հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու ոչ թե լավ կամ վատ, այլ ադրբեջանական կամ հայկական իշխանություններ ունենալու համար»,-հավելում է պատգամավորը։

Զրույցի վերջում անդրադառնում ենք ընտրություններից առաջ Փաշինյանի հերթական քայլերից մեկին, այն է՝ հանդիպում-քննարկումներ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։ «Այս ամենը սկսվեց, երբ սկսեցինք հանդիպումներ անցկացնել մեր հայրենակիցների հետ։ Ամեն բնակավայրում փորձում ենք հանդիպում կազմակերպել 60-70 արցախցու հետ, որպեսզի կարողանանք վերհանել ոչ թե նեղ անձնական, այլ ընդհանուր խնդիրները, լսենք նաև արցախցիների առաջարկած լուծումները:

Սա ունի մեկ նպատակ. եթե գալիք ընտրություններից հետո ունենալու ենք ազգային իշխանություն, նա պետք է իր առջև հստակ ձևակերպած ունենա արցախցիների պահանջները, և դա ներկայացնելու ենք մենք։

Սա սկսեց անհանգստացնել իշխանությանը, ինչի դրսևորումները տարբեր ձևերով տեսել ենք, բայց չենք բարձրաձայնել. ԱԱԾ աշխատակիցների ներգրավվածություն, շատ տեղերում նույնիսկ տարածք չենք կարողանում գտնել, մարդիկ ուղղակի վախենում են, առանձին զրույցներում ասում են, որ կողմ են, ուզում են մեզ ընդունել, բայց դրանից հետո ռեպրեսիաների կենթարկվեն։ Արդեն հինգ հանդիպում ունեցել էինք, բարձրաձայնել խնդիրների մասին, փոքրիկ սոցհարցման արդյունքներ էինք ներկայացրել, իրենք կազմակերպեցին այդ բեմականացումը։ Արցախցիները շատ լավ ճանաչում են մարդկանց, ովքեր ներկա էին այդ հանդիպմանը։ Այնտեղ հիմնականում նաև մարդիկ էին, ովքեր վերաբնակիչներ էին, այսինքն՝ ժամանակին Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվել էին Քաշաթաղի շրջան։ Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ այդ հանդիպումը որևէ կապ չուներ արցախցիների հետ։ Մեր հանդիպումների ժամանակ արցախցիները փաստում են՝ սոցիալական ծանրագույն վիճակում են, բայց դա մանր խնդիր են համարում այս մեծ խնդիրների մեջ։ Նրանք մեզանից մի պահանջ ունեն՝ ամեն բան անել, որպեսզի մեր իրավունքների պաշտպանությունը տեղի ունենա առ մինչև վերադարձ Արցախ։ Ըստ մեր հարցումների, արցախցիների 99 տոկոսը մեջքով է շրջված այս իշխանություններին։ Այստեղ երկրորդ տարբերակ չկա։ Իսկ այն մեկ տոկոսի պարագայում միանշանակ չէ, որ ընտրելու են այս իշխանությունը, այդ մի տոկոսի գերակշիռ մասը պարզապես չի մասնակցելու ընտրություններին։ Լինելով քաղաքական բոլոր գործընթացների առանցքում՝ ընտրությունների նախաշեմին փորձում եմ ինձ պահել զուսպ, չներգրավվել որևէ թիմում։ Սա ունի մեկ նպատակ, որպեսզի ի դեմս ինձ, նման պահվածք ունեցողների, արցախցիները ունենան ընկալում, որ այս պարագայում պառակտվելու որևէ իրավունք չունենք, և որևէ քաղաքական ուժ իրավունք չունի պառակտել արցախցիներին, և որևէ ուժ, անկախ իր նպատակներից, ցույց տա, որ արցախցիներն իր հետ են։ Աշխատում ենք այն ուղղությամբ, որ Արցախի մեր հայրենակիցները, մեջքով շրջված լինելով այս իշխանություններին, գնան դեպի ազգային իշխանությունները։ Այստեղ շատ կարևոր է լինելու, թե ինչպիսի դիրքորոշում են ունենալու ազգային ուժերը արցախցիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Պետք է տեսնենք հստակ նպատակները, ռազմավարությունը, քայլերը։ Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Թուրքիայում ուղևորներ տեղափոխող զբոսանավ է հրդեհվելՆոր Jeland J6-ը հայտնվել է վաճառքում․ հայտնի են գինն ու համալրումըՆԳՆ Փրկարար ծառայությունը ջրшհեղձnւթյnւնների դեպքերը կանխարգելող իրազեկում է տարածել (տեսանյութ) Արխանգելսկի մարզում առաջին անգամ բեղավոր գիշերաչղջիկներ են հայտնաբերվելԹռիչքների անվտանգության պատճառով սահմանափակումներ են մտցվել Նիժնի Նովգորոդի օդանավակայանում El Pais. Իսպանիան սկսել է ծովային պատնեշ տեղադրել Մելիլյայում«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացնելու որոշումը բեկանելու պահանջով Վարշավայում դեռահաս աղջիկը զրկվել է ատամներից՝ ուկրաինական առոգանության պատճառովԱֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց խորհրդային ռումբ է հայտնաբերվել Ռուսական զորքերը դուրս կբերվեն․Թուրքիան պահանջելու է սահմանազատում՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով (տեսանյութ) Մասնագետը նշել է էլեկտրալարերի վտանգավոր անսարքության հիմնական նշաններըՆիկոլ Քիդմանը խոստովանել է՝ 19 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծությունն իր համար անսպասելի էրԻտալիայում զինամթերք արտադրող գերմանական KNDS գործարանում պայթյուն է որոտացել Ճապոնիայի վարչապետը Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած առաջին այցը «բացարձակապես անընդունելի» է որակել Վաշինգտոնը Բաղդադին տեղեկացրել է մինչև սեպտեմբերի 30-ը ամերիկյան զորքերը դուրս բերելու մտադրության մասին ՔՊ-ի անգործությունն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման. Շարմազանով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը Սննդաբանը զգուշացրել է ուտելու ժամանակ տարածված սովորության հետևանքների մասինՈւկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները Փաշինյանին կարգե’ք «ցարի բոգ». ինքն է որոշում՝ ում բռնեն, ում ներեն, ում տանեն ԱԱԾ. Դանիելյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՌԴ-ն կալանավորել է Քենեդիի ազգականին (տեսանյութ) «Իմ կյանքի մեծագույն սեր». Կարեն Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Նախկին պատգամավորը նշել է՝ ինչու Կիևը չի ցանկանում վերադարձնել որոշ ուկրաինացի գերիներիԱրևի խավարման պատճառով կիլոմետրանոց խցանումներ են առաջացել. ՄանրամասներԲժիշկը հերքել է «ամենաօգտակար» միրգ կամ բանջարեղեն լինելու մասին տարածված միֆըՌազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 20 վագոն Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Գերմանիան պատասխանել է ռուսական նավերի վերաբերյալ Պուտինի կոշտ նախազգուշացմանըԻսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել Զելենսկին ԱՄՆ-ին նոր առաջարկներ է փոխանցել և Վաշինգտոնից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալումՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունըԱբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի մատակարարումների վերսկսումը ռուսական շուկա Կալասը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ իրավիճակըԲժիշկը նշել է 7 ըմպելիք, որոնցից խորհուրդ է տրվում հրաժարվել ինքնաթիռումՍևաստոպոլում ռուս զինծառայող է զոհվել պայթյունից․ կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում ստեղծված իրավիճակը կարող է հարվածել աղքատ երկրներին. ՈւկրաինաԻրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran Արտակարգ իրավիճակ՝ Երևանում (Լուսանկարներ)1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Պրոդյուսերը գնահատել է Ալլա Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու հնարավորությունըԱՄՆ-ում վառելիքի գները նոր ռեկորդի են հասել
Ամենադիտված