Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ 

Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր, երբ բացում ենք «Փաստ» թերթը, գրեթե յուրաքանչյուր համարում հանդիպում ենք մի պատմության, որը չի կարելի կարդալ առանց կանգ առնելու։ Դրանք պարզապես կենսագրություններ չեն. դրանք կյանքեր են, որոնք կիսատ են մնացել, անուններ, որոնք դարձել են հիշողություն, և ամենակարևորը՝ մայրեր, որոնց աշխարհը փոխվել է անդառնալիորեն։ Բայց այդ պատմությունների մեջ կա մի առանձնահատուկ շերտ, որը չի կարող անտարբեր թողնել. մայրեր, որոնք պատրաստ էին իրենց որդիների կողքին լինել ոչ միայն խոսքով, ոչ միայն աղոթքով, այլ նույնիսկ ճակատում։ Կան մայրեր, որոնք ասում էին՝ «թող ես գնամ իմ որդու հետ», մայրեր, որոնք պատրաստ էին կիսել վտանգը, կիսել ճակատագիրը, կիսել նույնիսկ մահը։ Եվ հենց այդ միտքն էր, այդ անհավատալի, բայց իրական պատրաստակամությունը, որ դրդեց ինձ վերադառնալ մոր մասին ամենախոր խոսքերից մեկին՝ այն աշխարհին, որը ստեղծել է Հովհաննես Շիրազը։

Հովհաննես Շիրազը հայ քնարերգության այն բացառիկ դեմքերից է, որն իրոք դասական դարձավ դեռ իր կենդանության օրոք։ Նրա քնարի ամենազգայուն լարերից մեկը հնչեցրեց ամենաքնքուշ և միաժամանակ ամենախոր մեղեդիները՝ նվիրված մորը։ Բայց այս թեման հայ գրականության մեջ միայն Շիրազով չի սկսվում։ Դեռևս Սմբատ Շահազիզը իր «Երազ» բանաստեղծության մեջ ստեղծել էր մայրական կարոտի այնպիսի կերպար, որը դարձավ հայ պոեզիայի մարգարիտներից մեկը։ Հեռավոր օտարության մեջ, կտրված հայրենիքից ու մորից, նա զգում էր այդ կարոտի անտանելի ծանրությունը և ստեղծում տողեր, որոնք մինչ այսօր հուզում են իրենց պարզությամբ ու խորությամբ, որտեղ «երազի ցավը» դառնում է մայրական սիրո անփոխարինելիության խորհրդանիշը։ Նույն այդ կարոտը, բայց արդեն ավելի լայն ու ողբերգական հնչողությամբ, շարունակվում է նաև Ավետիք Իսահակյանի պոեզիայում, որի համար մորը չտեսնելու ցավը դարձավ կյանքի մշտական ուղեկից։

Հայ ժողովրդի պատմությունը կարելի է կարդալ ոչ միայն տարեթվերով ու պատերազմներով, այլև մայրերի աչքերով։ Այդ աչքերում է կուտակվել այն, ինչը ոչ մի տարեգիր չի կարող ամբողջությամբ փոխանցել՝ սպասում, աղոթք, կորուստ, բայց նաև մի անբացատրելի լույս, որը չի մարում նույնիսկ ամենախոր ցավի մեջ։ Այդ լույսն է, որ տեսել է Շիրազը, երբ գրում էր մոր մասին՝ ոչ թե որպես մեկ կնոջ, այլ որպես մի ամբողջ ժողովրդի հոգևոր առանցքի։

Շիրազի մարդերգության մեջ մորը նվիրված քնարերգությունը դառնում է բարոյական առանցք։ «Հուշարձան մայրիկիս» բնորոշումը պարզապես գրական ձևակերպում չէ. դա մի ամբողջ հոգևոր տիեզերք է, որտեղ մայրը վերածվում է մարդկության խղճի։ Նրա ստեղծագործություններում մայրը դուրս է գալիս սովորական ընկալումից և դառնում է այն վերջին անաղարտ արժեքը, որը մնում է, երբ աշխարհը խեղվում է։ «Միայն մայրն է մնացել սուրբ Արարատ… Ախ, լոկ մայրն է սուրբ ու վեհ…»: Այս տողերն այսօր հնչում են որպես ճշմարտություն, որը ժամանակը միայն ավելի է հաստատել:

Շիրազի համար մայրը համաստվածություն է։ Նա «մեր տան մատուռն է», «մեր հույսի դուռն է», «մեր տան ամրոցն է»։ Նա և՛ ծառա է, և՛ արքա, և՛ մրոտ ճրագ է, և՛ արեգակ։ Այս պատկերները ոչ թե պարզապես գեղարվեստական հնարքներ են, այլ գոյաբանական հայտարարություն՝ մայրը կյանքի հիմքն է։ Նա այն կետն է, որտեղից սկսվում է մարդը և որտեղից սկսվում է մարդկայնությունը։

«Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ էլի մեծ էր նա…»: Այս տողերը պարզապես բանաստեղծական չափազանցություն չեն։ Դրանք մի փորձ են չափելու անչափելին։ Որովհետև մոր սիրտն այն սահմանն է, որտեղ ավարտվում է մարդկային տրամաբանությունը և սկսվում է անվերապահ սերը։ Շիրազի համար մայրը ոչ միայն լույս էր, այլ նաև տիեզերք, որտեղ որդին միշտ տեղ ունի՝ անկախ ժամանակից ու ճակատագրից։

Բայց պատմությունը երբեմն խախտում է այդ բնական ընթացքը։ Եվ այն, ինչ Շիրազի տողերում լույս էր ու օրորոց, մեր ժամանակներում հաճախ վերածվել է լռության ու դատարկության։ 44-օրյա պատերազմը ոչ միայն ճակատագրեր կոտրեց, այլև նոր խորություն տվեց «մայր» բառին։ Եթե մի ժամանակ մայրը որդուն օրորում էր, այսօր շատ մայրեր ստիպված են իրենց որդիներին հողին հանձնել։ Բայց հենց այստեղ է, որ Շիրազի խոսքը նոր իմաստ է ստանում։ Նրա մայրը միայն այն մայրը չէ, որ գրկում է։ Նրա մայրը նաև այն մայրն է, որ կարող է կրել կորուստը և չկոտրվել։ «Մայրս պատկերն է մայր հայրենիքիս». այս տողը այսօր հնչում է որպես իրականություն։ Հայրենիքը կանգնած է մայրերի վրա՝ նրանց ցավի, նրանց լռության, նրանց տոկունության վրա։

Այս մայրերը դարձել են մեր ժամանակի լուռ հուշարձանները։ Նրանք չեն աղաղակում, չեն պահանջում, բայց նրանց լռությունն ավելի բարձր է, քան ցանկացած խոսք։ Նրանք իրենց մեջ կրում են մի ամբողջ տիեզերք։ Եվ երբ մենք կանգնում ենք նրանց առաջ, մենք կանգնած ենք ոչ միայն մարդու, այլ մի ամբողջ աշխարհի առաջ։

Շիրազը գրում էր, որ եթե նույնիսկ աշխարհի բոլոր գանձերը շաղ տանք մոր ոտքերի տակ, միևնույնն է՝ քիչ է։ Այս «քիչ է էլի»-ն այսօր դառնում է մեր իրականության ամենաճշգրիտ ձևակերպումը։ Որովհետև ոչ մի բառ չի կարող հավասարվել այն ցավին ու սիրուն, որը կրում է մայրը։

«Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս». այս միտքը այսօր այլևս պարզապես բանաստեղծություն չէ։ Դա իրականություն է։ Եթե ուզում ենք հասկանալ մեր ժամանակը, պետք է նայենք մայրերին։ Եթե ուզում ենք գտնել մեր խիղճը, պետք է լսենք նրանց լռությունը։

Այսօր մենք ապրում ենք մի ժամանակում, երբ շատ բան է կոտրվել։ Բայց կա մի բան, որ մնացել է անփոփոխ՝ մոր սիրտը։ Եվ քանի դեռ այդ սիրտը կա, կա նաև այն լույսը, որի մասին գրում էր Շիրազը։ Թեև այդ լույսն այսօր ավելի ծանր է, բայց այն շարունակում է լուսավորել։

Եվ գուցե հենց սա է ամենակարևոր ճշմարտությունը. երբ աշխարհը մթնում է, մնում է մի լույս, որը չի մարում։ Եվ այդ լույսը մայրական է։

Սակայն այս ամենի խորքում մոր կերպարը միայն զգացմունք չէ։ Այն շատ ավելի լայն է՝ այն սահմանն է, որտեղ մարդը դադարում է լինել պարզապես անհատ և դառնում է պատասխանատվության կրող։ Պատերազմը հենց այդ հավասարակշռության խախտումն է։ Այն ոչ միայն խլում է կյանքեր, այլ նաև փոխում է մարդու ներսի չափումները՝ ցավը դարձնելով առօրյա, իսկ լռությունը՝ գոյատևման լեզու։ Բայց հենց այդ լռության մեջ է, որ մոր կերպարը դառնում է առավել տեսանելի։ Այն, ինչ չի ասվում բառերով, սկսում է խոսել հայացքով, հիշողությամբ և սպասումով։ Այս իմաստով մայրական սիրտը դուրս է գալիս անձնականի սահմաններից և դառնում է հավաքական հիշողության կենտրոն։ Այն կրում է ոչ միայն սեփական որդու ճակատագիրը, այլև մի ամբողջ ժողովրդի ճակատագրի ծանրությունը։ Եվ որքան խորանում է կորուստը, այնքան ավելի պարզ է դառնում մի բան. այդ սիրտը չի կոտրվում, այն փոխում է ձևը՝ ցավը դարձնելով դիմակայություն, իսկ լռությունը՝ ուժ։ Գուցե հենց այստեղ է մեր գոյության ամենախորքային գաղտնիքը. այն ուժը, որը փոխանցվում է մայրերից որդիներին, նույնիսկ այն ժամանակ, երբ որդիներն այլևս չեն վերադառնում։ Եվ այս ամբողջ պատկերի մեջ Շիրազի մոր կերպարը չի մնում միայն գրական հիշողություն։ Այն ապրում է այսօր՝ յուրաքանչյուր մոր հայացքում, յուրաքանչյուր սպասման մեջ, յուրաքանչյուր լուռ դիմացկունության մեջ։ Այսպիսով, մայրական սիրտը, որի մասին խոսում է մեր գրականությունը և մեր ժամանակը, նույն տեղում է հանդիպում. այնտեղ, որտեղ ցավը դառնում է տոկունություն, կորուստը՝ հիշողություն, իսկ հիշողությունը՝ շարունակվող կյանք։ Եվ գուցե հենց սա է այն անտեսանելի հիմքը, որի վրա դեռ կանգնած է մեր իրականությունը՝ լուռ, ցավով, բայց անսասան։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունը
Ամենադիտված