Ղազախստանում կործանված ինքնաթիռի օդաչուն մեր հայրենակիցն էր
Հայկական աշխարհ
Աստանա TV հեռուստաընկերությունը հրապարակել է Ալմա-Աթայի մոտակայքում կործանված ինքնաթիռի զոհերի ցուցակը: Ճշգրտված տվյալներով՝ զոհվել է 21 մարդ՝ 16 ուղևոր և օդանավի անձնակազմի 5 աշխատակից. տեղեկացնում է Trend ադրբեջանական գործակալությունը:
Զոհվածների ցուցակում է նաև օդանավի 2-րդ օդաչու հայազգի Սլավա Բաբայանը:
Կանադական Bombardier Challenger CRJ-200 ինքնաթիռը գտնվում էր Քոքշեթուից Ալմա-Աթա ճանապարհին: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կըզըլ Թու գյուղի մոտ: Այս մասին նշել է Ալմա-Աթայի քաղաքապետի տեղակալ Մոլեն Մուկաշևը: Նա նաև ավելացրել է, որ ինքնաթիռը պատկանում է տեղական SCAT ղազախական օդանավակայանին, որը գլխավորապես թռիչքներ է կատարում երկրի ներսում: Նա նաև նշել է, որ ինքնաթիռի վթարի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ