Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան
Հայկական աշխարհ
Ղազախստանի առևտրային կենտրոն Ալմա-Աթայի մոտ ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է ինքնաթիռի ողջ անձնակազմը:
Աստանա TV հեռուստաընկերությունը հրապարակել է Ալմա-Աթայի մոտակայքում կործանված ինքնաթիռի զոհերի ցուցակը: Ճշգրտված տվյալներով՝ զոհվել է 21 մարդ՝ 16 ուղևոր և օդանավի անձնակազմի 5 աշխատակից:
Ըստ Trend ադրբեջանական գործակալության զոհվածների՝ ցուցակում է նաև օդանավի 2-րդ օդաչու հայազգի Սլավա Բաբայանը:
Ինչպես Lurer.com-ը տեղեկացավ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ըստ ստացված պաշտոնական տվյալների՝ Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարի ուղևորների շրջանում զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Փորձնական օդաչու Սվյատոսլավ Բաբայանի քաղաքացիությունը պարզվում է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ