ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

Առաջարկում ենք դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վարձատրության պայմանների լավարկում․ Միրզոյան

Քաղաքական

Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ լիագումար նիստում՝ ներկայացնելու «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ելույթը:

«Հարգելի՛ նախագահություն, հարգելի՛ պատգամավորներ, 

Կառավարությունը ձեր քննարկմանն է ներկայացրել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։ 

Հարգելի՛ գործընկերներ, նախագծերի նպատակն է օրենսդրական մակարդակով կարգավորել այն բացերը, որոնք առկա են մեր համակարգում՝ դիվանագիտական ծառայության մեջ` ժամանակի, մարտահրավերների, հնարավորությունների տեսանկյունից, այդ թվում, օրինակ՝ առաջարկում ենք դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վարձատրության պայմանների լավարկում: Բայց սկսեմ հիմնական քաղաքական փոփոխություններից։

Նախ նախատեսվում է դիվանագիտական գրասենյակի ստեղծման իրավակարգավորում: Այսինքն՝ լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ որևէ այլ նպատակի տեսանկյունից նպատակահարմար չի դիտվում բացել ամբողջական դեսպանություն, բայց, այնուամենայնիվ, դիվանագիտական ներկայության անհրաժեշտություն կա։ Մենք առաջարկում ենք ահա այդտեղ հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանը։ 

Վերանայվում են դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները։ Ըստ այդմ՝ առաջարկում ենք դեսպաններին հնարավորություն տալ շարունակել իրենց պաշտոնավարումը հավատարմագրման երկրում առավելագույնը 5 տարի ժամանակով։ Գիտեք՝ դեսպանները հետո կարող են վերանշանակվել երկրորդ երկիր, և ահա այսպիսի վերանշանակման դեպքում առաջարկում ենք ծառայության առավելագույն միասնական ժամկետը դարձնել 8 տարի։

Նախատեսում ենք դիվանագիտական ներկայացուցչությունում ծառայող դիվանագետներին և ղեկավարներին որոշակի անհրաժեշտության առաջացման դեպքում կանչել մայրաքաղաք Երևան՝ խորհրդակցությունների. կարգավորվում են դրա հետ կապված հարցերը։ Մինչ այժմ, ըստ էության, այդ ինստիտուտն ավանդույթի ուժով կար, բայց իրավական կարգավորում, պարզվում է, չկար։ 

Հստակեցվում են դիվանագետների կադրերի ռեզերվում գրանցվելու ժամկետները։ 

Բավականին էական փոփոխություն ենք անում ռոտացիոն գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Գիտեք, հարգելի՛ գործընկերներ, դիվանագետները գործուղվում են որևէ երկիր, և այնտեղ կա ժամկետ, որի շրջանակներում իրենք իրենց ծառայությունն իրականացնում են, այնուհետև վերադառնում։ Ըստ էության, գործուղման ավարտից հետո որոշակի ժամկետով պարտավորություն ունեն ծառայելու Երևանում՝ արտաքին գործերի նախարարությունում, այնուհետև նորից գործուղվելու։ Սա ռոտացիոն գործընթաց է, և հիմա մենք ժամկետների փոփոխություն ենք սահմանում։ Ըստ այս նոր կարգավորման՝ դիվանագետները պետք է իրենց ծառայությունն անցկացնեն Երևանում 18 ամիս՝ նախկին 24-ի փոխարեն, որից հետո կկարողանան գործուղվել օտարերկրյա պետություն։

Իհարկե, տարբերություն ենք սահմանում գլխավոր հյուպատոսների համար՝ հաշվի առնելով նաև, որ գլխավոր հյուպատոսները, այնուամենայնիվ, մյուս դիվանագետներից տարբերվում են նրանով, որ համարվում են դիվանագիտական ներկայացուցչության մարմնի ղեկավար։ Ահա գլխավոր հյուպատոսների համար սահմանում ենք Երևանում ծառայելու նվազագույնը 12 ամիս՝ մյուսների 18 ամսվա փոխարեն, և նրանց ծառայությունն օտարերկրյա պետությունում սահմանում ենք 3 տարի՝ ևս 1 տարի երկարացման հնարավորությամբ։ 

Կարգավորում ենք նաև կարճաժամկետ գործուղումներին առնչվող հարցերը։

Ինչպես նշեցի, այս նախագծերի փաթեթում կա նաև որոշակի ֆինանսական կոմպոնենտ։ Նախ՝ գործող կարգավորման մեջ կա հետևյալ սահմանափակումը. վստահ եմ, հարգելի՛ պատգամավորներ, կհամաձայնեք, որ այս կարգավորումը ժամանակի առումով սպառել է իրեն առնվազն, եթե չասենք, որ ի սկզբանե անարդար է եղել։ Համակարգում կան դիվանագետ ամուսիններ (շատ չեն, բայց ունենք), և երբ երկուսն էլ գործուղվում են օտարերկրյա պետություն ծառայության, նրանցից մեկը գործող կարգավորմամբ ստանում է աշխատավարձի ընդամենը 50 տոկոսը։ Սա, իհարկե, վաղուց իրեն սպառած և աբսուրդ կարգավորում է։ Եթե երկու դիվանագետն էլ իրականացնում են 100 տոկոսանոց ծառայություն ու աշխատանք, արդար է, որ երկուսն էլ վարձատրվեն իրենց հասանելիքի 100 տոկոսի չափով։

Անցնեմ նաև մյուս օրենքին, որտեղ նույնպես բավականին լավարկում ենք առաջարկում։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում անում ենք հետևյալ փոփոխությունը։ 

Հարգելի գործընկերներ՛, առկա կարգավորմամբ արտաքին գործերի նախարարությունում ծառայող դիվանագետների վարձատրությունը կարգավորվում է օրենքով, որը ես քիչ առաջ նշեցի։ Մինչդեռ օտարերկրյա պետությունում ծառայող դիվանագետների աշխատավարձը սահմանվում է Կառավարության որոշմամբ։ Այսպիսի մի իրավիճակ ունենք, բերեմ առաջին քարտուղարի օրինակը. Երևանում՝ արտաքին գործերի նախարարությունում, դիվանագիտական ծառայություն իրականացնող առաջին քարտուղարի համար կա բնականոն աճի՝ օրենքով կարգավորված հնարավորություն՝ նա կարող է ստանալ 267.000-ից մինչև 366.000 դրամ։ Մինչդեռ նույն առաջին քարտուղարի աշխատավարձն օտարերկրյա պետությունում ծառայելու դեպքում, ըստ Կառավարության որոշման, կազմում է մոտավորապես 157.000-ից 178.000 դրամ։ Սա հասկանալիորեն կտրուկ նվազեցնում է օտարերկրյա պետությունում ծառայության գրավչությունը։ Էլ չասեմ, որ կան հարակից էֆեկտներ. օրինակ՝ այդպիսի մարդիկ չեն կարողանում իրենց թույլ տալ օգտվել եկամտահարկի վերադարձի պայմաններով հիփոթեքային վարկի ձեռքբերումից և այլ տարբեր հնարավորություններից։ Առաջարկը հետևյալն է. հանում ենք այդ սահմանափակող կարգավորումը և օտարերկրյա պետությունում ծառայող դիվանագետների աշխատավարձն ուղղակի հավասարեցնում ենք Երևանում իրենց ծառայությունն իրականացնող դիվանագետների աշխատավարձին։

Եթե կարճ՝ այսքանը։ Շնորհակալություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված