«Նա պարզապես թարթում էր աչքերը». Սպիտակ տունը վիրավորել է Reuters-ի լրագրողին Թրամփի լուսանկարի պատճառով
ԱՄՆ
Սպիտակ տան պաշտոնական արագ արձագանքման ծառայությունը կոշտ կերպով արձագանքել է Reuters-ի հրապարակմանը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատկերված էր փակ աչքերով։ Ինչպես հայտնում է Reuters-ը, լուսանկարը հրապարակել էր գործակալության լրագրող Իդրիս Ալին, ինչից հետո սոցիալական ցանցերում սկսվել էին քննարկումներ, թե Թրամփը հնարավոր է քնած էր միջոցառման ընթացքում։
Թեև լրագրողը հրապարակման մեջ չէր նշել, որ նախագահը քնած է եղել, օգտատերերը սկսել էին նման ենթադրություններ անել։ Դրան ի պատասխան՝ Սպիտակ տան X սոցիալական ցանցի պաշտոնական էջը գրել է․ «Նա պարզապես թարթում էր աչքերը, լիակատար ապուշ»՝ դիմելով լրագրողին։
Ավելի վաղ իսպանական Diario AS պարբերականը YouTube-ում տեսանյութ էր հրապարակել, որտեղ, ըստ օգտատերերի մեկնաբանությունների, Թրամփը կարող էր ննջել Վաշինգտոնում անցկացվող իր նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է ԱՄՆ նախագահը մի պահ փակել աչքերը տարբեր ելույթների ընթացքում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը