Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալ
Իրավունք
Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Նազիկ Ամիրյանի և Վարշամ Ղարիբյանի հետ կնքած՝ Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կնքված երեք պայմանագրերը երեք տարի ժամկետով են, սակայն պայմանագրերը շարունակում են գործել՝ անորոշ ժամկետով:
Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է նաև, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված են եղել հողի կադաստրային արժեքի աճի դեպքում հողատարածքների վարձավճարները փոփոխելու դրույթներ՝ նոր կադաստրային արժեքների մասին վարձակալներին նախօրոք ծանուցելու պայմանով: Մինչդեռ, 2021 թվականի հունվարի 1-ին՝ հողամասերի կադաստրային արժեքների աճի հիմքով վարձավճարների փոփոխության պայմաններում, վարձավճարների փոփոխության վերաբերյալ ծանուցումները վարձակալներին ուղարկվել են 3 տարի ուշացումով:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը