Սի Ծինփինը հայտարարել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների դրական արդյունքների մասին
ԱՄՆ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսական և առևտրային բանակցային թիմերը հասել են ընդհանուր առմամբ հավասարակշռված և դրական արդյունքների, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։
Սի Ծինփինը նշել է, որ փաստերը բազմիցս ապացուցել են, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան, և չին-ամերիկյան տնտեսական և առևտրային հարաբերությունների էությունը փոխադարձ օգուտի և փոխշահավետ համագործակցության մեջ է։ Նա ընդգծել է, որ անհամաձայնությունների և բախումների պայմաններում հավասար խորհրդակցությունները միակ ճիշտ ընտրությունն են։
Չինաստանի նախագահը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը երկու կողմերի տնտեսական և առևտրային բանակցային թիմերը հասել են ընդհանուր առմամբ հավասարակշռված և դրական արդյունքների։ Սի Ծինփինի խոսքով՝ սա լավ լուր է երկու երկրների ժողովուրդների և ամբողջ աշխարհի համար։ Երկու կողմերն էլ պետք է համատեղ աշխատեն դժվարությամբ ձեռք բերված դրական թափը պահպանելու համար։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը