Սի Ծինփինը բաժակաճառ է բարձրացրել Թրամփի առողջության համար
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ելույթ ունենալով Պեկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ճաշկերույթի սկզբում, բաժակաճառ է բարձրացրել ամերիկացի առաջնորդի առողջության և Չինաստանի ու Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև բարեկամության համար։
«Ես կցանկանայի բաժակաճառ ասել Չինաստանի և Միացյալ Նահանգների զարգացման և բարգավաճման, մեր երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների պայծառ ապագայի և մեր ժողովուրդների միջև բարեկամության, ինչպես նաև նախագահ Թրամփի և այստեղ ներկա բոլոր ընկերների առողջության համար», - ասել է նա։ Նրա ելույթը հեռարձակվել է YouTube-ով։
Հինգշաբթի օրը ավելի վաղ երկու առաջնորդները բանակցություններ են վարել Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում՝ Թրամփի մայիսի 13-15-ը Չինաստան կատարած պետական այցի շրջանակներում։ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների միջև բանակցությունները տևեցին ավելի քան երկու ժամ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը