Զելենսկին սպառնացել է պատասխանել Ուկրաինայի վրա զանգվածային հարվածներին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան է ստանալու Ուկրաինայի վրա իրականացված զանգվածային հարվածների համար։ Նա այդ մասին գրել է իր Telegram-ի էջում՝ մեկնաբանելով վերջին լայնածավալ հարձակումները։
«Այս բոլոր հարվածների համար լինելու է արդար պատասխան։ Կարևոր է, որ աշխարհը շարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ»,- նշել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի դեմ ամենաերկարատև օդային հարձակումներից մեկը՝ ակտիվորեն կիրառելով անօդաչու թռչող սարքեր։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ հարվածների հետևանքով վնասվել են մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ։ Թիրախավորված շենքերի թվում եղել է նաև բիզնես կենտրոն, որը, ըստ հաղորդումների, օգտագործվել է անօդաչու սարքերի արտադրության նպատակով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն