Թրամփը Չինաստան իր այցը անվանել է «անհավանական»
ԱՄՆ
Ավարտելով իր այցը Պեկին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն անվանել է «անհավանական» և հայտարարել Չինաստանի հետ «ֆանտաստիկ առևտրային համաձայնագրերի» ստորագրման մասին: Նրա խոսքերը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Չժոննանհայի այգիներում հանդիպման ժամանակ հաղորդել է Fox News-ը։
«Կարծում եմ՝ այս ուղևորությունից շատ լավ բաներ են դուրս եկել: Մենք ստորագրել ենք մի քանի ֆանտաստիկ առևտրային համաձայնագրեր, որոնք օգտակար են երկու երկրների համար», - ասել է նա։
Թրամփն ասել է, որ երկու առաջնորդները քննարկել են Իրանում ստեղծված իրավիճակը և համաձայնել, որ հակամարտությունը պետք է ավարտվի, Թեհրանը ձեռք չի բերի միջուկային զենք, և նեղուցները կմնան բաց։
Ամերիկացի առաջնորդը նաև հույս է հայտնել, որ սեպտեմբերին կհյուրընկալի Սի Ծինփինին Միացյալ Նահանգներում։
«Սրանք իսկապես հրաշալի երկու օր էին», - եզրափակել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը