Անդրեյ Երմակի համար ամբողջությամբ վճարվել է բազմամիլիոն գրավը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի համար սահմանված գրավն ամբողջությամբ վճարվել է։ Այդ մասին հայտնում է «Украина Сейчас» Telegram-ալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Տեղեկությունների համաձայն՝ Երմակի ազատ արձակման համար անհրաժեշտ ամբողջ գումարը արդեն փոխանցվել է։ «Зеркало недели»-ն էլ, հղում անելով լրագրող Միխայիլ Տկաչին, գրել է, որ գրավի մի մասը վճարել է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովը։ Նրա փոխանցած գումարը կազմել է 30 միլիոն գրիվնա։
Մայիսի 14-ին Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը որոշել էր Երմակին կալանավորել 60 օրով՝ 140 միլիոն գրիվնա գրավի հնարավորությամբ։ Գործը քննվում է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Հատուկ հակակոռուպցիոն դատախազության կողմից ու կապված է «Միդաս» գործողության հետ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը