Թրամփը խոսել է Կիմ Չեն Ընի հետ շփումների մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ ինքը կապ է պահպանում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Նա այդ մասին հայտարարել է Պեկինից մեկնող ինքնաթիռում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այո», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա կապ է պահպանում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։
Հարցին, թե ինչպիսի շփում է տեղի ունենում նրանց միջև, Թրամփը պատասխանել է, որ դա «կարևոր չէ», և հրաժարվել է մանրամասներ հաղորդել։
Այնուամենայնիվ, նա ասել է, որ վերջերս Հյուսիսային Կորեայի առաջնորդի կողմից «լռություն է եղել»։
Նախագահը նաև ընդգծել է, որ ինքը և Կիմ Չեն Ընը «գերազանց հարաբերություններ» ունեն։ Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը «հարգանքով է վերաբերվել» Միացյալ Նահանգներին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը