Թրամփը խուսափել է պատասխանել՝ ԱՄՆ-ը կպաշտպանի՞ արդյոք Թայվանին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հստակ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է պաշտպանել Թայվանին հնարավոր ռազմական սպառնալիքի դեպքում։ Նրա հայտարարությունը հնչել է Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ընթացքում, որի հեռարձակումը վարել է Սպիտակ տունը։
«Ես չեմ ուզում դա ասել։ Չեմ ասի։ Միայն մեկ մարդ գիտի այդ հարցի պատասխանը։ Գիտե՞ք ով։ Ես»,- հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ նույնատիպ հարց իրեն ուղղել էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ վերջին բանակցությունների ընթացքում, սակայն ինքը այդ դեպքում նույնպես խուսափել էր հստակ պատասխան տալուց։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Չինաստան այցի ժամանակ Սի Ցզինպինի հետ փոխըմբռնման է հասել Թայվանի և Իրանի հարցերում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը