Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի

Քաղաքական

Ֆրանսիական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Réseau International»-ը, ինչպես նաև իրենց հայրենասիրական «Հանրապետական դիմադրություն» շարժման կայքը, հրապարակել են լրագրողական քննություն, որն անմիջականորեն առնչվում է Հայաստանի ներկային ու ապագային։ Նյութում բացահայտվում է կոռուպցիոն լայնածավալ սխեման, որում ընդգրկված են երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի կառավարությունը և Էրնեկյանների կլանը։ Մեր իշխանությունները պայմանագիր են կնքել սկանդալային համբավ ունեցող «IDEMIA Smart Identity» ֆրանսիական ընկերության հետ, որը որպես մենաշնորհատեր թողարկելու է Հայաստանի քաղաքացիների համար կենսաչափական անձնագրեր։ Օտարերկրացիները մուտք կստանան բնակչության անձնական տվյալներին և դրանք կօգտագործեն երկրի քաղաքականության վրա ազդելու համար, քանի որ նրանք դա արդեն արել են նախկինում Աֆրիկայում և Ասիայում։ Մանրամասները կարդացե՛ք մեր նյութում։

 

Թանկարժեք հաճույք

Ֆրանսիացի լրագրողները հղում են կատարում հայկական մեդիանախագծի քննությանը https://vochtrkatsmane.ug/post/stver-andznagri-vra-inch-pes-fransian-ew-oligarkhik-klane-gravets-in-hayastani-t-vayin-ink-nowt-yowne: Այնտեղ պատմվում է, որ 2024 թվականի փետրվարի վերջին Փարիզում Նիկոլ Փաշինյանը և «IDEMIA Smart Identity»-ի գործադիր տնօրեն Անտուան Գրենյեն քննարկել են կենսաչափական անձնագրերի գործարքի մանրամասները: Բանակցությունները հաջող են անցել: Արդեն 2025 թվականի ապրիլին Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց. մեր երկրի քաղաքացիներին նոր անձնագրերով ապահովելու 11-ամյա պայմանագիրը բաժին է հասել հենց «IDEMIA» ընկերությանը:

Հարց է առաջանում՝ արդյոք Փաշինյանն այս առաջադրանքի համար դիտարկե՞լ է այլ կազմակերպություններ: Սա շատ կարևոր նրբություն է: Բանն այն է, որ գործարքը թանկ է նստել: Անձնագիր ստանալու ծառայության գինը կթռչի 25 անգամ՝ խորհրդանշական 1000 դրամից մինչև 25 000: Այս ամենը ստիպված են լինելու վճարել հասարակ քաղաքացիները: Այս խնդրին ոչ բոլոր հայերը կկարողանան գլուխ հանել:

 

«IDEMIA»-ի կոռուպցիոն գործերը

Բայց հարցը միայն սա չէ: Իրավիճակը վերաբերում է Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը: «IDEMIA»-ի պատմությունը կոռուպցիոն անընդհատ սկանդալներ են, լոբբինգ և այլ երկրներում մանիպուլյացիաների փորձեր: 2012 թվականին Նիգերիայում «Safran/Morpho» («IDEMIA»-ի նախորդը) ընկերությունը կաշառել է պաշտոնյաներին 170 միլիոն եվրոյի պայմանագրի համար: Դրա համար նրանք վճարել են ընդամենը 500 հազար եվրո տուգանք, ղեկավարների համար ամեն ինչ անցել է առանց բանտարկության: Ավելի մեծածավալ սխեմա է բացահայտվել Բանգլադեշում 2017 թվականին: Ֆրանսիական դատախազությունը պարզել է, որ ընկերությունը փորձել է կաշառել գեներալ Թարիք Ահմեդ Սիդիկին 6,1 միլիոն եվրոյի չափով: Անգոլայում «IDEMIA»-ն 15,5 միլիոն եվրո է վճարել 2007-2011 թվականների կոռուպցիոն գործերով հետաձգված դատական հետապնդման համաձայնագրով: Քենիայում «IDEMIA»-ն մեղադրվել է թվային նույնականացման համակարգի ներդրման ժամանակ մարդու իրավունքների խախտման մեջ: Հետագայում երկրի խորհրդարանը քվեարկել է այս կազմակերպության գործունեության տասնամյա արգելքի օգտին:

Տարբեր երկրներում տուգանքների ընդհանուր գումարը հասել է 24 միլիոն եվրոյի: Սակայն դատական հետապնդման հետաձգման մեխանիզմների («CJIP/DPA»), միաձուլումների և վերաբրենդինգի շնորհիվ «IDEMIA»-ի ոչ մի բարձրաստիճան ղեկավար իրական բանտարկության չի դատապարտվել:

 

Փաշինյանի շրջապատի անձնական կապերը

Դժվար է պատկերացնել, որ Փաշինյանը «IDEMIA» ֆրանսիացիներին կարևոր պայմանագիրը հանձնել է անշահախնդիր: Դա այս ընկերության աշխատանքի ոճը չէ, որը ամեն ինչի հասնում է կաշառքների միջոցով: Շատ բան որոշել են վարչապետին մոտ կանգնած պաշտոնյաների անձնական կապերը: Առանցքային դեր է խաղացել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ով ժողովրդի մեջ հայտնի է որպես վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի «աջ ձեռքը»: Նրանք իրար ճանաչում են դեռևս «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամում աշխատելու ժամանակներից: Այս սխեմայի մեկ այլ կարևոր անձ է պարզվել Փաշինյանի հովանավորյալը՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

Նրանք բոլորը կապի մեջ են եղել Էրնեկյանների օլիգարխիկ տոհմի հետ: «IDEMIA»-ն Հայաստանում գործում է «A.C.I. Technology» ընկերության հետ կոնսորցիումում, որը մտնում է «Corporacion America» միջազգային խմբի մեջ: Այս խմբի հիմնադիր Էդուարդո Էրնեկյանը Արգենտինայի չորրորդ ամենահարուստ մարդն է և Եվրոպական միությունում հայկական սփյուռքի ականավոր ներկայացուցիչը: Իր ընտանիքի հետ միասին նա վերահսկում է հսկայական ակտիվներ՝ սկսած Հայաստանի «Կոնվերս բանկից» մինչև աշխարհի 76 օդանավակայաններ, ներառյալ Երևանի գլխավոր օդանավակայանը:

Հայաստանի համար ամենասարսափելին այն է, որ «IDEMIA»-ն 95%-ով պատկանում է «Advent International» ընկերությանը: Այս ներդրումային հսկան հայտնի է որպես ռազմական սարքավորումների մատակարար, որի բաղադրիչներն օգտագործվում են թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերում: Փաստաթղթերով հաստատված է, որ նման անօդաչուներ օգտագործվել են ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ: Ստացվում է, որ հայկական կենսաչափական տվյալները հայտնվում են մեր ժողովրդի թշնամու զենք մատակարարողի հետ կապված կառույցի ձեռքում:

 

Հայկական թվային համակենտրոնացման ճամբարի ստեղծումը

Ֆրանսիական ԶԼՄ-ները նշել են, որ իրենց երկրի իշխանությունները «IDEMIA»-ն օգտագործում են որպես «փափուկ ուժի» գործիք՝ կոշտ միջազգային վերահսկողության համար: 2024 թվականին Մալիում ընկերությունը արգելափակել է մարդահամարի տվյալների բազան, ինչը հնարավորություն է տվել տապալել ընտրությունները և պահպանել Ֆրանսիայի ազդեցությունը նախկին գաղութում: 2017 թվականին Քենիայում նույն սարքավորումն օգտագործվել է այլ ընտրությունների ժամանակ քվեարկության արդյունքները կեղծելու համար:

Այժմ այս ընկերությունը ստանում է ուղիղ մուտք դեպի Հայաստանի ողջ բնակչության կենսաչափական տվյալները: Նիկոլ Փաշինյանը և նրա ենթակաները լռում են կաշառքի, անձնական հարստացման մասին և զեկուցում են հաջող արդիականացման մասին, որի համար վճարելու են հասարակ քաղաքացիները: Սակայն անվտանգության և բիոմետրիայի օգտագործման հարմարավետության փոխարեն մարդիկ ստանալու են թվային վերահսկողություն և ապագա ընտրությունների կեղծված արդյունքներ, որոնք ձեռնտու են միայն Հայաստանի իշխող վերնախավին: Սկանդալը դուրս է եկել միջազգային մակարդակի: Այժմ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությանը չի հաջողվի թաքցնել անհարմար ճշմարտությունը հանրությունից:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված