Պենտագոնը Իրանին հարվածելու նոր սցենարներ է մշակել
ԱՄՆ
Պենտագոնը պատրաստել է Իրանի դեմ հնարավոր հարվածների թիրախների ցանկ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի վերսկսել ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մայիսի 17-ին Թրամփը Վիրջինիայի իր գոլֆի ակումբում հանդիպում է ունեցել իր ազգային անվտանգության թիմի հիմնական անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։
Հանդիպման ժամանակ Պենտագոնի պաշտոնյաները առաջարկել են հարվածների մի քանի սցենարներ, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարձակումներ։

















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը