Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն են Փաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտ Աշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի «Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակին Երեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Արարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին Հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. Armsport ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Հռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Փեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը 

Ընտրություննե՞ր, թե՞ հանրաքվե

Քաղաքական
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․
 
«Անկեղծ ասած, մայիսի 4-ից հետո ինձ մոտ մնացել է մնացել է շատ տհաճ, դառը տպավորություն, երբ Իլհամ Ալիևը՝ թեկուզ տեսակապով, Երևանի սրտում հավաքված Եվրոպական քաղաքական համայնքի մասնակիցների ներկայությամբ մեր ռազմագերիներին անվանեց «ռազմական հանցագործներ», իսկ Արցախում էթնիկ զտումների գործողությունը՝ «տարածքային ամբողջականության վերականգնում»։
Քաղաքական ապտակ, որ փաթեթավորված էր խաղաղության հռետորաբանության մեջ։
Մենք այս ամենն արդեն տեսել ենք։
 
Բաքվի բռնապետը տասնամյակներ շարունակ կատարելագործել է Եվրոպայի հետ ուլտիմատումների լեզվով խոսելու արվեստը։ Ալիևն ուղղակի մեղադրեց Եվրոպական խորհրդարանին «խաղաղության սաբոտաժի» մեջ՝ վկայակոչելով 5 տարում ընդունված 14 բանաձևերը, և ցուցադրաբար սառեցրեց համագործակցությունը եվրոպական կառույցների հետ։
Այս ամբողջ «մեկ դերասանի թատրոնը» խաղացվել էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար՝ հստակ ցույց տալու, որ Բաքուն այլևս ոչ թե պաշտպանվում է, այլ ինքն է թելադրում պայմանները Արևմուտքին։
Սակայն ամենադառնն ու ողբերգականն այլ տեղ է՝ եվրոպացի «խաղաղարարները» ձև բռնեցին, թե այդպես էլ պետք է լինի։ Բաքուն նրանց պետք է՝ որպես գազի այլընտրանքային աղբյուր, և դրա համար պատրաստ են տարիներ շարունակ ձեռք սեղմել ավտորիտար առաջնորդի հետ՝ աչք փակելով նրա հանդուգն հռետորաբանության վրա։
 
Արևմտյան երկակի ստանդարտները և ստեղծված իրավիճակը վտանգավոր են մեզ համար:
Մինչ վարչապետ Փաշինյանը ժողովրդին հանգստացնում է «խաղաղության խաչմերուկի» մանտրայով, հակառակորդը գործում է շատ կոնկրետ և անողոք։
Բաքուն պլանային կերպով ուժեղացնում է ռազմական մկանները։ 2026 թվականի պաշտպանական բյուջեն կազմում է 8,7 մլրդ մանաթ՝ գրեթե 5 մլրդ դոլար, որը, բնականաբար, նախատեսված է Հայաստանին «խաղաղեցնելու» համար։
Իսկ ի՞նչ է անում պաշտոնական Երևանն այս պահին։
 
Կրճատում է սեփական պաշտպանական ծախսերը մոտ 16 տոկոսով՝ փաստորեն գործարկելով միակողմանի զինաթափման գործընթաց։
Ցինիզմի գագաթնակետը «Արևմտյան Ադրբեջան» նախագիծն է։ Այն Բաքվում դարձել է պետական ռազմավարություն՝ միջազգային մակարդակով օրինականացման փորձերով։ Երբ «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ահազանգում է և երևույթներին տալիս է իրենց իրական անունները՝ ասելով, որ դա Ադրբեջանի դեմոգրաֆիական էքսպանսիայի քաղաքականություն է՝ «վերադարձի» քողի տակ, մեզ անվանում են «խաղաղության թշնամիներ» և մեղադրում են կարգավորման գործընթացը խաթարելու մեջ։
 
Բայց ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ հունիսի 18-19-ին՝ մեր «ճակատագրական» ընտրություններից անմիջապես հետո, Բաքուն արդեն նախատեսել է փառատոն «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» ծաղրական անվանումով։
Հենց այդ պատճառով էլ առաջանում է վերնագրում դրված հարցը՝ ընտրություններ, թե՞ հանրաքվե։ Մեզ փորձում են դնել կեղծ երկընտրանքի առջև՝ հունիսի 7-ի քվեարկությունը ներկայացնելով որպես «պատերազմ կամ խաղաղություն դիլեմա, ընդ որում՝ «խաղաղության» տակ հասկացվում է Բաքվից իջեցված ճանապարհային քարտեզի անվերապահ ընդունումը։
 
Սա խաբեություն է։ Իրական ընտրությունը շատ ավելի սարսափելի է՝ կամ պահպանում ենք ինքնիշխանության վերջին մնացորդները և իրավունքը՝ ինքներս որոշելու մեր ապագան, կամ վերջնականապես ընդունում ենք «Արևմտյան Ադրբեջանի» նվաստացումը
Փաշինյանի ռազմավարությունը կառուցված է վտանգավոր պատրանքի վրա՝ Արցախից հրաժարվելով և Ռուսաստանից «ազատագրվելով» իբր թե կարելի է ունենալ «պայծառ եվրոպական ապագա» և Արևմուտքի անվտանգության երաշխիքներ։
 
Բայց ո՞ւր են այդ երաշխիքները։ Ո՞ւր է Եվրոպայի արձագանքը՝ Ալիևի Երևանում արած մարդակեր հայտարարություններին։
 
Չկան։ Կան միայն հերթական «թղթե» բանաձևեր, որոնք զուրկ են քաղաքական կամքից, առավել ևս՝ անվտանգության երաշխիքներից։
 
Բացարձակ ճիշտ են նրանք, ովքեր ասում են՝ եթե հունիսի 7-ին Փաշինյանը վերընտրվի, մեզ իսկապես սպասում է «Արևմտյան Ադրբեջան»։
 
Մեզ առաջարկում են գեղեցիկ խոսքեր և խոստումներ՝ առանց ուժեղ բանակի, առանց դաշնակիցների, առանց հստակ պետական ռազմավարության։
 
Հունիսի 7-ը հանրաքվե է, որտեղ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի Հայաստանի Հանրապետության և «Արևմտյան Ադրբեջանի» միջև»:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել ականի վրաՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրել
Ամենադիտված