Արևմուտքում մտահոգված են Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների խորացմամբ
Քաղաքական
Արևմտյան երկրներում աճում է անհանգստությունը Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների սերտացման պատճառով։ Այս մասին գրել է լրագրող Էմի Հոքինսը բրիտանական The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում։
Հոդվածում նշվում է, որ Պեկինի և Մոսկվայի համագործակցության խորացումը հատկապես մեծ ուշադրության կենտրոնում է հայտնվել 2022 թվականին Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Լրագրողի խոսքով՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի հաճախ է հանդիպում, քան արևմտյան երկրների առաջնորդների։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը Սի Ցզինպինի հրավերով կայցելի Չինաստան։ Կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հիմնական խնդիրները։ Իսպանական El Mundo պարբերականը գրել էր, որ առաջիկա այցը ցույց է տալիս Պեկինի ցանկությունը՝ ընդգծելու Մոսկվայի հետ գործընկերության ամրությունը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը