Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում․ ԶԼՄ
ԱՄՆ
Միացյալ Նահանգները Իրանի հետ պատերազմի 79 օրերի ընթացքում ծախսել է ավելի քան 85 միլիարդ դոլար, գրում է Iran War Cost Tracker-ը։
Հարթակի ստեղծողները հաշվի են առել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան նավերի անձնակազմի պահպանման և այլ հարակից ծախսերի արժեքը։ Պարզվել է, որ այդ թիվը երեք անգամ ավելի բարձր է, քան Պենտագոնի ֆինանսական ծառայությունների բաժնի ղեկավարի պաշտոնակատար Ջուլս Հերստի կողմից նշված 29 միլիարդ դոլարը։
Մայիսի 19-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ երկու-երեք օրով հետաձգել է Իրանի վրա հարվածները։
Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան, Կատարը, ԱՄԷ-ն և մի քանի այլ երկրներ դիմել են այդ խնդրանքով, քանի որ կարծում են, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է։ Նախագահը հայտարարեց, որ ինքը տեղեկացրել է Իսրայելին և Մերձավոր Արևելքի երկրներին հարվածները դադարեցնելու իր որոշման մասին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն