ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմական ներխուժման Կուբա․ Politico
ԱՄՆ
Թրամփի վարչակազմը քննարկում է Կուբայում ռազմական միջամտության հնարավորությունը այն բանից հետո, երբ Հավանայից զիջումներ կորզելու փորձերը կոշտ տնտեսական պատժամիջոցների և վառելիքի շրջափակման միջոցով ձախողվեցին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Սկզբում կարծում էին, որ Կուբայի ղեկավարությունը թույլ է, և որ խստացված պատժամիջոցների՝ ըստ էության նավթային շրջափակման, և Վենեսուելայում ու Իրանում ԱՄՆ-ի հստակ ռազմական հաղթանակների համադրությունը կստիպի կուբացիներին գործարք կնքել», - ասել է աղբյուրներից մեկը։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը չի ընթացել ըստ ծրագրի, և Կուբայի իշխանությունները ապացուցել են, որ շատ ավելի դիմացկուն են, քան սպասվում էր։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը