Արարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին Հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. Armsport ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Հռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Փեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.am Արդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին Սելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվի 

Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ՝ սկսած 30 միլիոն դրամից

Իրավունք

Հարկերը չվճարելու հանցանքի շեմի բարձրացում, հանցանքի վերաբերյալ հաղորդումը ներկայացնելու նոր կանոններ, գույքի արգելադրման ընթացակարգերի լավարկում․ հարկային վարչարարության բարեփոխումներ՝ հօգուտ հարկ վճարողների։ Կառավարության, ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հարկային և Քրեական օրենսգրքերում ու Քրեական դատավարության օրենսգրքում։

Բարեփոխումների նպատակն է ապահովել իրավական հստակությունը, տնտեսվարողների իրավունքների համաչափ պաշտպանությունը, ինչպես նաև նվազեցնել հարկերից խուսափման փոքր դեպքերի քրեականացումը, միաժամանակ, ապահովելով արդյունավետ հարկային հսկողությունը և կանխատեսելի վարչարարությունը։

Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ՝ սկսած 30 միլիոն դրամից՝ 10 միլիոն դրամի փոխարեն

Քրեական օրենսգրքի փոփոխություններով վերանայվել են հարկերը չվճարելու հանցագործության շեմերը՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերը՝ սահմանելով ավելի բարձր շեմեր։ Միաժամանակ, ավելի հստակ տարբերակվել են մեկ կամ մի քանի իրար հաջորդող հարկային տարիներում ձևավորված հարկային պարտավորությունները։ Այսպես,

խոշոր չափ է համարվում մեկ հարկային տարում 30 միլիոն դրամը (կամ իրար հաջորդող 2 հարկային տարում՝ 45 միլիոն դրամ) գերազանցող հարկերը չվճարելու դեպքերը՝ 10 միլիոն դրամի փոխարեն,
առանձնապես խոշոր չափ է համարվում մեկ հարկային տարում 50 միլիոն դրամը (կամ իրար հաջորդող 2 հարկային տարում՝ 75 մլիլիոն դրամ) գերազանցող հարկերը չվճարելու դեպքերը` 20 միլիոն դրամի փոխարեն։
Սա նշանակում է, որ սահմանված չափերից ցածր հարկեր չվճարելու դեպքերն այլևս չեն համարվի հանցագործություն, իսկ որոշակի պայմանների առկայության դեպքում՝ դրանց վերաբերյալ քրեական ընթացիկ վարույթները ենթակա կլինեն ավարտման:

Հանցանքի վերաբերյալ հաղորդումներ ներկայացման նոր կանոններ

Փոփոխություններով հստակեցվել է հարկերը չվճարելու դեպքով հաղորդումներ ներկայացնելու ընթացակարգը՝ միաժամանակ ապահովելով, որ մինչև հարկային մարմնի կողմից հաղորդում ներկայացնելը՝ պատշաճ կերպով երաշխավորվի հարկ վճարողի լսված լինելու իրավունքը։

Մասնավորապես, փոփոխության արդյունքում հարկային մարմնում առկա կամ հարկային մարմնի կողմից ձեռքբերված տեղեկությունների հիման վրա իրականացվելու է կամերալ ուսումնասիրություն, որի շրջանակում հարկ վճարողին հնարավորություն է տրվելու արտահայտվելու, իր ապացույցները և դիրքորոշումը ներկայացնելու հարկային մարմնի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ: Հարկային մարմնի ուսումնասիրության հետ համաձայնելու և հաշվարկ, այդ թվում` ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում, հարկային մարմինը ձեռնպահ է մնալու հետագա գործողություններից: Մինչդեռ, հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ուսումնասիրությանը չարձագանքելու կամ հիմնավոր բացատրություններ չներկայացնելու դեպքում հարկային մարմինը հնարավորություն է ունենալու իրականացնելու թեմատիկ ուսումնասիրություն և դրա շրջանակում հարկ վճարողին առաջադրելու հարկային պարտավորություն:

Իրականացված հարկային վարչարարության արդյունքներով ի հայտ եկած առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացվելու է այն դեպքում, երբ՝

-հարկ վճարողը սահմանված ժամկետներում վարչական կարգով չի բողոքարկել հարկային մարմնի վարչական ակտը,
բողոքարկման արդյունքում վարչական ակտն անհրաժեշտ չափով մնացել է անփոփոխ, այսինքն, դատական կարգով բողոքարկումը չի կասեցնելու հաղորդում ներկայացնելը։

Սա նշանակում է, որ հարկային մարմինը հարկերը չվճարելու դեպքով հանցանքի վերաբերյալ հաղորդում չի ներկայացնի իրավասու մարմին, քանի դեռ անձի հարկային պարտավորության վերաբերյալ հարցը հարկային մարմնի ներսում չի պարզվել վերջնականապես։

Նշված ընթացակարգից բացառություն են լինելու միայն այն դեպքերը, երբ վարույթի անհապաղ նախաձեռնումն անհրաժեշտ է ապացույցների պահպանման, թվային տվյալների հայտնաբերման կամ անհետաձգելի ապացուցողական գործողությունների իրականացման նպատակով, և առկա է ողջամիտ կասկած, որ հապաղումը կարող է հանգեցնել ապացույցների կորստի, ոչնչացման կամ թաքցման։ Այս իրավիճակն էլ պետք է հավաստվի բացառապես հարկային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից:

Միաժամանակ, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով բարելավվել է նաև հարկային հսկողության գործիքակազմը, պարզեցվել են գործընթացները։ Մասնավորապես,

-ընդլայնվել է կամերալ (ներքին) ուսումնասիրության շրջանակը՝ ներառելով նաև այլ աղբյուրներից ստացվող տեղեկությունները,
-թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանվել է «հաստատապես հայտնի գործարք» պահանջը՝ վերացնելով իրավական անորոշությունը,
-վերացվել է թեմատիկ ուսումնասիրության տարեկան սահմանափակումը, որով նախատեսվել է նախկինում մեկ անգամ իրականացնելու փոխարեն մինչև երեք անգամ իրականացնելու հնարավորություն՝ ապահովելով ռիսկերի նկատմամբ առավել արագ արձագանք։

Գույքի արգելադրման այլընտրանք

Գույքի արգելադրման քրեադատավարական ընթացակարգերը լավարկելու նպատակով ներդրվում է այլընտրանքային մեխանիզմներ՝ ուղղված տնտեսվարողների գործունեության անխափան ապահովմանը։

Քրեական վարույթում գույքի արգելադրման փոխարեն ներդրվում է բանկային երաշխիք ներկայացնելու հնարավորություն, այսինքն, օրենքով նախատեսված դեպքերում գույքի արգելադրումը կփոխարինվի բանկային երաշխիքով:

Բանկային երաշխիքը նորույթ է, և գույքի արգելադրման ընթացակարգերում այն կիրառելու հնարավորություն երբևէ նախատեսված չէր։ Սա նշանակում է, որ այն դեպքերում, երբ առկա է հարկային պարտավորությունների չկատարման ռիսկ, պետությունը, օրենքով նախատեսված դեպքերում, կարող է հարկ վճարողի գույքը հանել արգելանքից` փոխարինելու այն բանկային երաշխիքով: Բացի այդ, հստակեցվում է արգելադրման ենթակա գույքի ցանկը՝ դրա մեջ ներառելով որպես ապահովման միջոց, հարկ վճարողը կարող է օգտագործել նաև այլ գործիքներ, այդ թվում՝ արժեթղթերը՝ ներառյալ պարտատոմսերը, ինչպես նաև գույքային իրավունքները՝ ներառյալ դրամական շուկայի գործիքներ համարվող կարճաժամկետ պարտատոմսերը։

Գույքի արգելադրումը հաճախ խաթարում է հարկ վճարողի բնականոն գործունեությունը՝ սահմանափակելով տվյալ գույքի օգտագործումը, իսկ այլընտրանքային մեխանիզմները տնտեսավարողներին հնարավորություն կտան խուսափել անհարկի սահմանափակումներից, նվազեցնել ֆինանսական ռիսկերը և ապահովել բիզնեսի անխափան աշխատանքը, միաժամանակ, բարձրացնելով քրեական վարույթի արդյունավետությունը։

Հարկային վարչարարության բարեփոխման նախագծմանն ակտիվ մասնակցություն են ունեցել մասնավոր հատվածը և պետական կառույցները (Ֆինանսների, Արդարադատության նախարարությունները, Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն, Կենտրոնական բանկը, ինչպես նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Բաբկեն Թունյանի գլխավորությամբ)։ Բարեփոխման նախագծման ամբողջ գործընթացը համակարգվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողմից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»
Ամենադիտված