2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը (տեսանյութ)
ԻրավունքՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների ժամանակակից պահանջներին համապատասխան իրավական հիմքեր՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար:
Նախագիծը սահմանում է`
• ՀՀ-ում ներդրումների իրավական հիմքերը,
• ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները և ներդրողների իրավունքները և այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը,
• ներդրողների պարտականությունները,
• ներդրումային խթանների (արտոնությունների) իրավական հիմքերը, տրամադրման սկզբունքներն ու վարչարարությունը,
• ՀՀ-ում ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը:
Նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր՝ ժամանակակից միջազգայնորեն ընդունված ստանդարտների հաշվառմամբ, որը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը և մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և խթանել կայուն ու ներառական տնտեսական աճ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը