Քննարկվել են Հայաստան–Լիտվա երկկողմ հարաբերությունների ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր և նախանշել հետագա համագործակցության ուղիները
Քաղաքական
Մայիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին։
ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը։
Կողմերը քննարկել են Հայաստան–Լիտվա երկկողմ հարաբերությունների ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր և նախանշել հետագա համագործակցության ուղիները։
Զրուցակիցները նաև անդրադարձել են Հայաստան–ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը՝ գոհունակությամբ ընդգծելով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանին փոխանցված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որում բարձր է գնահատվել ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։

















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը