ՆԱՏՕ-ի նոր անդամը միլիարդավոր դոլարներ կներդնի պաշտպանության ոլորտում
Շվեդիան որոշել է շուրջ 4 միլիարդ դոլար ներդնել երկրի պաշտպանունակության ուժեղացման համար։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։
Խոսքը Ֆրանսիայից չորս ռազմական նավ ձեռք բերելու մասին է, որոնք, ըստ գնահատականների, երեք անգամ կուժեղացնեն Շվեդիայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսսոնի խոսքով՝ սա պաշտպանության ոլորտում երկրի ամենախոշոր ներդրումներից մեկն է լինելու 1980-ականներից ի վեր։
Նախատեսվում է, որ Շվեդիան ֆրանսիական Naval Group ընկերությունից կգնի ֆրեգատներ, որոնց առաջին մատակարարումները սպասվում են 2030 թվականին։ Վարչապետը նշել է, որ այս քայլով Շվեդիան ցանկանում է նպաստել Բալթիկ ծովի տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը։
Լուրը դրական ազդեցություն է ունեցել եվրոպական ռազմարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի վրա։ Մասնավորապես, շվեդական Saab ընկերության բաժնետոմսերն աճել են 5.3 տոկոսով, նույնքան աճ է գրանցել նաև գերմանական Rheinmetall ընկերությունը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը