Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ «Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցը Հայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալով Սոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին «Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասին Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացել Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը 

ՄԻՊ–ը կոչ է անում նախընտրական քարոզարշավին բացառել ատելություն տարածող խոսույթը

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և այլ հանրային դերակատարներին իրենց հրապարակային խոսքում բացառել սեռով, հաշմանդամություն ունենալու (այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու) հանգամանքով պայմանավորված, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների և համանման այլ հիմքերով` պիտակավորող, խտրական և ատելություն տարածող ցանկացած խոսույթ։

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է ընդգծել, որ հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող, պիտակավորող և ատելություն սերմանող ձևակերպումներով։ Ընտրությունների նախաշեմին նման խոսքի տեսակներն առավել լայն տարածում են ստանում և քաղաքական բանավեճի անբաժանելի մասն են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այդ հանգամանքն անընդունելի է և պետք է արժանանա պատշաճ հակազդեցության։

Հայաստանյան հանրային խոսույթում առավել լայն տարածում են ստացել կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց պիտակավորող, թիրախավորող ձևակերպումները, էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելության խոսույթը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, աթեիստների նկատմամբ տարածվող խտրական խոսույթը:
Վերջին օրերին հանրային լայն քննարկման առարկա դարձան կանանց պիտակավորող, սեռով պայմանավորված նախապաշարմունքներ պարունակող ու փաստացի կանանց արժանապատվությունը նվաստացնող ձևակերպումները: Սեռով պայմանավորված նախապաշարմունքներն ու կնոջ դերի վերաբերյալ թյուր ընկալումները, ցավոք, արմատավորված են հասարակությունում ու հասարակական կյանքի բոլոր մակարդակներում՝ հակասելով իրավահավասարության սկզբունքին։

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է խոսքի ցանկացած նման դրսևորում և դրանով պայմանավորված՝ անթույլատրելի վարքագծի ցանկացած արդարացում։ Ավելին, առավել մտահոգիչ է այն, որ հանրային ընկալման համատեքստում նման խոսքի դրսևորումները հաճախ չեն դիտարկվում որպես խնդրահարույց և չեն արժանանում անհրաժեշտ հակազդեցության:
Նույնքան անընդունելի է քաղաքական բանավեճի համատեքստում հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց թիրախավորումը, պիտակավորումը ու վերջիններիս նկատմամբ տարածվող խտրական խոսույթը։ Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում նաև կոնկրետ քաղաքական դերակատարների ու հանրային գործիչների կողմից լայնորեն տարածվող՝ էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը, պիտակավորող ու խտրական ձևակերպումները (օրինակ՝ «թուրք», «եզդի» և այլ համանման ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը)։
Շարունակում են արձանագրվել նաև կրոնական ազատությունների երաշխիքների պահպանման հետ կապված խնդրահարույց իրավիճակներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և աթեիստների թիրախավորման դեպքեր, վերջիններիս նկատմամբ խտրական, ատելության խոսքի դրսևորումներ։ Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում հրապարակային խոսքի նման դրսևորումները և ընդգծում, որ ցանկացած հարց կարող է դառնալ ժողովրդավարական բանավեճի առարկա, բայց դա չի կարող իրականացվել մարդու իրավունքների չափանիշներն ու կրոնական ազատություններին առնչվող երաշխիքները ոտնահարելու միջոցով։

Կրոնական ազատություններին առնչվող երաշխիքների անշեղ պահպանման, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի կարևորության առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել դեռ ամիսներ առաջ։ Պաշտպանը վերահաստատում է հայտարարությամբ ներկայացված դիրքորոշումները և ընդգծում, որ այն բոլոր դեպքերում, երբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իրավապահ և այլ իրավասու մարմինները պարտավոր են ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն, հարգել անձանց կրոնական համոզմունքները, և գործընթացներն իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նույնիսկ նվազագույն հանրային տպավորություն չձևավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները կամ քրեաիրավական գործընթացներն իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։

Այս փուլում հնչեղություն ունեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ մի քանի քրեաիրավական գործընթացներ: Գործերից մեկով հրապարակային բանավեճի առարկա է դարձել այն հարցը, թե արդյոք խնդիրը կարող էր քննարկվել իրավական գործընթացների համատեքստում՝ նկատի ունենալով եկեղեցու ինքնավարությունը։ Ի գիտություն ընդունելով գործով դատական ակտի առկայությունն ու որևէ կերպ չմիջամտելով դատարանների գործունեությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանը բավարար չի համարում նշված հարցով իրավասու մարմինների կողմից վարվող հանրային հաղորդակցությունը և ընդգծում է, որ նման զգայուն ու իրավական բանավեճեր ենթադրող հարցերի առնչությամբ անհրաժեշտ է վարել անընդհատ, ամբողջական, միջազգային չափանիշների համաձայն՝ իրավասու մարմինների գործողությունների իրավաչափության հիմքերը ներկայացնող հաղորդակցություն։ Ընդ որում՝ նշված հարցերով հանրային հաղորդակցությունը պետք է իրականացվի՝ անհրաժեշտ զգայունություն պահպանելով։
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են նաև ազատությունից զրկված անձանց կրոնական ազատությունների երաշխավորման հարցերը։ Ազատությունից զրկման վայրերում նշված իրավունքի երաշխավորմանն առնչվող մի շարք հարցեր ՄԻՊ հաստատության և իրավասու մարմինների համագործակցության արդյունքում հընթացս ստացել են լուծում։ Միևնույն ժամանակ, Պաշտպանը հարկ է համարում կրկին արձանագրել, որ ազատությունից զրկված անձանց կրոնական ազատությունների երաշխավորումն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, ուստի՝ հարցին անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում և մշակել վերջինիս առնչությամբ հայեցակարգային լուծումներ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հանրային իշխանության ներկայացուցիչները, քաղաքական, հանրային գործիչները, զանգվածային լրատվության միջոցները, մասնագիտական համայնքները պետք է ակտիվ դերակատարություն ունենան ինչպես արգելված խոսքի տեսակները բացառելու, այնպես էլ այդպիսի խոսքին հակազդելու տեսանկյունից՝ որպես ուղենիշ ունենալով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորումը, խտրականության բացառումը, հանրային համերաշխության և առողջ հանրային դիսկուրսի ձևավորումը։

Այս առումով Պաշտպանը մտահոգիչ է համարում այն, որ խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող խոսքի տեսակներ օգտագործում են գրեթե բոլոր դերակատարները, իսկ նման խոսքին հակազդեցությունը հաճախ իրականացվում է պիտակավորող ու խտրական այլ ձևակերպումներով, ինչը չի կարող ունենալ որևէ արդարացում և պետք է համանմանորեն արժանանա հակազդեցության։
Վերը շարադրվածը նկատի ունենալով՝ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր դերակատարներին՝ քաղաքական ու ցանկացած այլ հանրային քննարկում իրականացնելիս բացառել անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հիմքով խտրական, ատելության խոսույթ, հանրային դիսկուրսն ու իրավական բոլոր գործընթացներն իրականացնել մարդու իրավունքների չափանիշների անշեղ պահպանմամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացելՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըՀայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը 8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձիԵթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. ԶաքարյանԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըԿորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
Ամենադիտված