Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

Օր օրի ավելի ենք մոտենում ԵՄ վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան

Քաղաքական

Վիզաների ազատականացումն ավելի մոտ․ ներկայացվել և քննարկվել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման առաջին առաջընթացի զեկույցը և Հայաստանի արձանագրած հաջողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի գլխավոր բանակցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության փոխտնօրեն Յոհաննես Լուխներն ընդգծեցին այս ուղղությամբ Հայաստանի արձանագրած հաջողությունները։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ շարունակական և կառուցողական համագործակցության համար՝ ընդգծելով առաջընթացի զեկույցում տեղ գտած դրական գնահատականները, որոնք, նրա խոսքով, չափազանց պարտավորեցնող են։

«Կարևոր է նաև այն, որ առաջընթացի զեկույցում կրկին արձանագրվել է Հայաստանի քաղաքական հանձնառությունը՝ ապահովելու գործողությունների ծրագրի կատարումը։Այս գործընթացը միայն Հայաստանի քաղաքացիների շարժունակությունը դյուրացնելու մասին չէ։ Այն վստահության, արժանապատիվ գործընկերության և եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է։ Ուզում եմ փաստել, որ մի կողմից այս գործընթացը Հայաստանի քաղաքացիներին արժանապատիվ ճամփորդության հնարավորություն է տալու, մյուս կողմից՝ հնարավորություն է ստեղծելու Հայաստանի իշխանությունների համար ապահովել երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ Հայաստանում։

Ուզում եմ փաստել, որ մեր ջանքերի շնորհիվ օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը։ Սա մեզ համար շատ կարևոր և պատասխանատու արձանագրում է։ Մենք էապես կարևորում ենք այն, որ առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել հատկապես այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են կենսաչափական փաստաթղթերը, կենսաչափական համակարգը, սահմանների կառավարումը, միգրացիայի և ապաստանի հարցերը։Այս արձանագրումը, ըստ էության, ևս մեկ հնարավորություն է փաստելու, որ Հայաստանը կանխատեսելի, պատասխանատու և վստահելի գործընկեր է Եվրամիության համար»,- նշեց նախարարը։Նրա խոսքով՝ սա պարզապես հերթական գործընթացը չէ Հայաստանի համար։ Սա կարևոր քայլ է, և կարևոր էր նաև այն, որ այս փուլում Երևանում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, որի ընթացքում ստորագրվեցին կարևորագույն փաստաթղթեր։«Ինչպես հիշում ենք, այս ամբողջ գործընթացում ունեինք 74 հենանիշ և գործընկերներից ստացել ենք 53 առաջարկություն, որոնք շատ խնամքով արձանագրված են զեկույցում։ Մենք պատրաստակամ ենք նույն հետևողականությամբ շարունակել նաև բոլոր առաջարկությունների իրականացումը։Ուրախ եմ արձանագրել նաև, որ Եվրոպոլի հետ համագործակցությունն ավելի է սերտացել՝ Հայաստանի կողմից այնտեղ կապի սպայի նշանակման արդյունքում, ինչը թույլ կտա էլ ավելի զարգացնել մեր հարաբերությունները։

Մենք առավելագույնս օգտվելու ենք այն բոլոր հնարավորություններից, որոնք Հայաստանին կտա կապի սպայի նշանակումը։Կցանկանայի նշել, որ Հայաստանը միակ պետությունն է աշխարհում, որի հետ ԵՄ-ն վարում է այսպիսի ակտիվ երկխոսություն վիզաների ազատականացման ուղղությամբ։ Ուզում եմ նաև վստահեցնել, որ համատեղ աշխատանքի և փոխադարձ վստահության շնորհիվ է, որ այսօր արդեն ունենք գործողությունների ծրագիր և առաջընթացի առաջին զեկույցը։ Մենք հետևողականորեն առաջ ենք շարժվելու՝ որակով և պատշաճ ժամկետներում իրականացնելով գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները»,- ասաց Արփինե Սարգսյանը։Նա նշեց, որ սա ԵՄ-ի հետ մոտարկման ճանապարհին ՀՀ քաղաքացու համար ամենաշոշափելի բաղադրիչն է, որն անմիջականորեն ազդելու է մարդկանց կյանքի և կենսակերպի որակի վրա՝ հնարավորություն տալով ՀՀ քաղաքացիներին Եվրոպան ճանաչել ավելի մոտիկից, քան երբևէ։Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության փոխտնօրեն Յոհաննես Լուխներն էլ նշեց, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններն այսօր ավելի մոտ են, քան երբևէ։ Նրա խոսքով՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը դրա վառ ապացույցն են։«Ուզում եմ ընդգծել, որ Եվրոպական հանձնաժողովը, Հայաստանի իշխանությունները և արտաքին գործերի նախարարությունն այս գործընթացը դիտարկում են շատ լրջորեն և պատրաստակամ են բարձր մակարդակի արդյունքներ ապահովել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ շուտով հնարավորություն կունենան ունենալ կենսաչափական անձնագրեր։ Կստեղծվի բնակչության միասնական ռեգիստրը, և աշխատանքներ են տարվում մի շարք այլ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։Ես շատ լավ հասկանում եմ քաղաքացիների անհամբերությունը՝ լիարժեք առանց վիզային ռեժիմ ունենալու ուղղությամբ շարժվելու հարցում։ Սակայն պետք է ընդունենք և արձանագրենք, որ արդեն իսկ մեծ առաջընթաց է գրանցվել»,- ասաց նա։

Յոհաննես Լուխների խոսքով՝ ԵՄ-ն այժմ ավելի մեծ թվով վիզաներ և բազմակի մուտքի վիզաներ է տրամադրում ՀՀ քաղաքացիներին և համատեղ մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի նվազեցվի վիզայի դիմումների մերժումների թիվը։

«Զուգահեռաբար մենք նախաձեռնել ենք ավելի շատ առևտուր և ներդրումներ ապահովել։ Հետազոտությունների, կրթության և մշակութային փոխանակումների ոլորտներում ևս ակտիվ աշխատանք է տարվում, և մենք վիզաների ազատականացումը դիտարկում ենք որպես Եվրամիության և Հայաստանի միջև ամբողջ գործընթացի միայն մեկ բաղադրիչ»,- եզրափակեց  նա։Հայաստանը վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ Եվրամիության առաջին զեկույցը ստացել էր մայիսի 5-ին՝ Երևանում ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված