ՌԴ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ
Քաղաքական
Ռուսաստանը պաշտոնական ծանուցում է ստացել Հայաստանից՝ Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ։ Հանրապետությունը կներկայացնի փոխվարչապետ Գրիգորյանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խնդիրն այն չէ, որ Փաշինյանը չի գա ԵԱՏՄ գագաթնաժողովին, այլ այն, որ դա համակարգ է դառնում»,-ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Մոսկվան չի դավանում «կամ-կամ» սկզբունքը և միշտ ասել է, որ կարելի է օրգանապես համադրել: Սակայն դա այնքան ժամանակ էր, քանի դեռ ուղղություններից մեկից՝ Արևմուտքից, չսկսեցին հարվածել տնտեսությանը, առևտրին, ֆինանսներին, գումարած՝ ոչ լեգիտիմ պատժամիջոցները։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից