Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Երևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. Փաշինյան ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին «Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոց Տեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրել Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին 

ՆԳ նախարարությունը ԵՄ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ շարունակում է (տեսանյութ)

Քաղաքական

Մայիսի 20-ին Հայաստանում էր Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները։ Այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի համակարգմամբ և պետական մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցն ու դրանում տեղ գտած առաջարկությունները։

Քննարկման ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձել են Գործողությունների ծրագրով սահմանված չորս հիմնական ուղղություններով նախատեսված հենանիշերի կատարման ընթացքին՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների համալիր կառավարման, հասարակական կարգի պահպանության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների համատեքստում։

Հայկական կողմը ներկայացրել է միգրացիոն ռիսկերի և սահմանների համալիր կառավարման, ապօրինի միգրացիայի կանխարգելման և հետընդունման համաձայնագրերի արդյունավետ կիրարկմանն ուղղված ինստիտուցիոնալ և գործառնական փոփոխությունները։ Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացի շրջանակում ներկայացվել են ծրագրի իրականացման փուլերը, տվյալների կառավարման մեխանիզմները, հստակեցվել վերջնաժամկետները։

Կրթական համակարգի արդիականացման շրջանակում Արմեն Ղազարյանը նշել է, որ ՆԳՆ կրթահամալիրում, ոստիկանների և փրկարարների մասնագիտացմանը զուգահեռ, նախատեսվում է ներդնել նաև սահմանապահների մասնագիտացված կրթական ծրագրեր՝ միջազգային լավագույն փորձի և ժամանակակից մեթոդաբանությունների կիրառմամբ։ Նրա խոսքով՝ մասնագիտական կարողությունների զարգացումը սահմանային կառավարման արդյունավետության կարևոր նախապայման է։

Անդրադարձ է կատարվել նաև հասարակական կարգին և անվտանգությանը վերաբերող հենանիշերի կատարման ընթացքին։ Ներկայացվել են կազմակերպված հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ հանցավորության կանխարգելման ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակումը, հետախուզության վրա հիմնված ոստիկանական գործունեության մոդելի ներդրումը, ինչպես նաև ծանր և կազմակերպված հանցավորության սպառնալիքների ազգային գնահատման համակարգի զարգացումը։ Քննարկվել են նաև Եվրոպոլ-ի հետ համագործակցության շրջանակում SIENA համակարգով օպերատիվ տեղեկատվության փոխանակման, միջգերատեսչական օպերատիվ խմբերի ձևավորման, ակտիվների վերականգնման գրասենյակի ստեղծման, կիբեռհանցավորության դեմ պայքարի կարողությունների զարգացման և կիբեռլաբորատորիայի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025–2027 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքին։ Եվրոպական կողմը մի շարք ուղղություններով հետաքրքրվել է նախատեսված միջոցառումների իրականացման հստակ ժամկետներով և ակնկալվող արդյունքների ապահովման ժամանակացույցով։

Եվրոպական կողմը բարձր է գնահատել արձանագրված առաջընթացը և կարևորել Հայաստանի հանձնառությունը բարեփոխումների շարունակականության ապահովման հարցում։ Արմեն Ղազարյանը վերահաստատել է ՆԳՆ պատրաստակամությունը՝ եվրոպական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ շարունակելու մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերը
Ամենադիտված