Մադյարը հայտարարել է, որ Սորոսին հերոս չի համարում
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսին չի համարում հերոս, որը նպաստել է «հունգարական ժողովրդավարությանը»։
«Բացարձակապես ոչ», - պատասխանել է Մադյարը լեհական «Ռեչպոսպոլիտա» թերթին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք նա Սորոսին հերոս է համարում։
«Նա ոչ մի կերպ ժողովրդավարության խորհրդանիշ չէ Հունգարիայում, և, անշուշտ, ոչ Մեծ Բրիտանիայում կամ Հնդկաստանում, որոնց տնտեսությունները նա ոչնչացրել է։ Սորոսը քաղաքական գործիչ չէ», - հավելել է Հունգարիայի վարչապետը։
Ավելի վաղ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, մեկնաբանելով Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում Մագյարի «Տիսա» կուսակցության հաղթանակը, պնդել է, որ Սորոսի կազմակերպությունը, իբրև, «գրավել է իշխանությունը» երկրում։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»